Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Էր մինչև նորա կորստական ելքը։ Եթե հարուստ չինե՞ր հասարակությունը, կարոտություն չկար հնար մտածելու, ճանապարհ փոխելու. նորա աղքատ լինելը, միևնույն ժամանակ, կարող է լինել նորա փրկությունը։

Պոլսի մեջ, նորա շրջակայքում կամ այլ քաղաքներում բնակվելու և ձուկի նման տապակ-տապակ լինելու ախորժակը անհասկանալի է մեզ։ Վաճառականություն առնել մի աշխարհում, ուր դրամի գինը մի օրվա մեջ այնքան անգամ փոխվում է, որ ո՛չ առնողը գիտե նորա րոպեական արժեքը և ո՛չ տվողը, վաճառականություն առնել մի տեղում, ուր ոչինչ հաստատ բան չկա, ուր շատ անգամ կհարկադրվիս այսօրվա հազար ղուրուշ պարտքիդ փոխանակ վաղը երկու հազար կամ ավելի վճարել, վաճառականություն առնել մի տեղում, ուր գործի սկսված օրից երևվում է սնանկության դալուկը, այսպիսի մի վաճառականություն մեզ միշտ անհասկանալի կմնա։ Հայոց ազգը Պոլսի մեջ կամ այլ գավառական քաղաքներում, եթե դուրս հանենք արհեստավորքը և հայաստանցի բեռնակիրքը, մնացածը առհասարակ վաճառական է. ի՞նչ վաճառական, կարելի է ասել յուր անունով, ուրիշի գործակատար։ Մեծագույն մասը ալս տեսակ վաճառականների հազիվ հազ կարողանում են ապրիլ, բավական բազմաթիվ մասը զոհ գնաց Թուրքիայի դրամական անկարգության։ Ամենափոքրագույն և շատ ամենափոքրագույն մասը գուցե տևում է զիարդ և իցե, բայց ոչ ավելի, քան թե զիարդ և իցե, որովհետև ալն պայմանների տակ անհնար է ուրիշ կերպ։ Արհեստավորը և բեռնակիրը, որ չունի և այս վաճառականների ունեցած շատ կամ սակավ նյութական ուժը, ապաստան է յուր երկու ձեռքի աշխատության։

Բայց, չնայելով այս բոլորի վերա, ազգը օրըստօրե թողնում է յուր երկիրները և կենտրոնանում է քաղաքներում։ Աղքատությունը ստիպում է նորան թողուլ յուր տունը, յուր ընտանիքը, յուր ամուսինը, յուր զավակները և գնալ Պոլիս կամ այլ քաղաք, աղքատութենից ազատվելու համար։ Բայց այդ տեղերում ևս նորան հանդեպ է դուրս գալիս էապես նույն աղքատությունը, գուցե մի փոքր քաղաքային ամոք կերպարանքով։ Դիցուք գեղում ստանում էր նա օրական հինգ ղուրուշ, իսկ քաղաքում ստանում է ութն կամ տասն, բայց ինչ օգուտ այն երեք կամ հինգ ղուրուշ հավելվածից, մինչ չէ մնում նորա ձեռքում։ Քաղաքի մեջ, համեմատությամբ շինական կյանքին եթե ոչ ավելի, գեթ հարյուրին քառասուն առավել է և ծախքը։ Եթե մարդը հինգ ստանալով աղքատ էր գեղում, աղքատ կլինի Պոլսի մեջ կամ այլ քաղաքներում, ութն կամ տասն ստանալով։

Բացի սորանից, ընտանեկան կյանքից զրկվիլը, դժոխային աշխատությունը, որով պիտի շահի նա այն միքանի հավելյալ ղուրուշները,