Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անտուն, վարատական և անմաքուր կյանքը, որ պիտի անցուցանե նա զանազան իջևաններում: Երեկոյան պիտի գա վաստակյալ, ուժաթոփ, շատ անգամ և վնասված անդամներով, իսկ լուսաբացին, նույն եգիպտական ծառայությունը, որ սպասում է նորան: Չկա այն ընտանեկան մխիթարությունը, ամուսնու և զավակների մտերմական, գողտրիկ և անմեղ հայացքը, որ առանց ձայնի, առանց խոսելու, կարող են ամոքել ճակատագրի դառնությունը, և այս բոլորը անխորհուրդ, առանց հիմնական հաշվի և չկամելուց, արմատական կերպով դարման տանել յուր աղքատության։ Եվ այսպես, իբրև գրաստ, իբրև մեքենա ծառայելով արտասվելի օտարության մեջ տասն-քսան տարի, կամ մեռանում է այնտեղ, թողնելով յուր ընտանիքը ծայրացյալ թշվառության մեջ, կամ վերադառնում է դեպի յուր երկիրը։ Վերադառնո՜ւմ է... Բայց ոչ այնպես առույգ և զվարթ, ինչպես դուրս էր եկել այնտեղից, այլ հասակն առած, ուԺաթափ և թոշնած։ Վերադառնում է յուր տունը... Բայց ի՞նչ եղավ արդյոք այն լքյալ տունի և ընտանիքի վիճակը նորա բացակայության ժամանակ։ Վերադառնում է յուր տունը, երբ կորուսել էր աշխատելու ընդունակությունը և հարմարությունը։ Ուրեմն, վերադառնում է նա միմիայն յուր ներկայությամբ, յուր աղքատ և կարոտ ընտանյաց թիվը հավելացնելու համար։

Եվ ահա նորա տասն և ութն կամ քսան տարեկան որդին, որ աճել և զորացել էր իբրև մի ծաղիկ յուր սեփական հողի վերա, առնում է ձեռքը յուր հոր պանդխտական գավազանը և գնում է...

— Ու՞ր բարով։

— Պոլիս, Տրապիզոն, և այլն, և այլն։

— Ինչի՞ համար։

— Աշխատելու և ընտանյաց օգնելու։

— Աշխատելու և ընտանյաց օգնելու,— կրկնում է խոսակիցը անհնարին տխրությամբ։

Անցնում է սորա վերայով միքանի տարի, հանկարծ այս նորեկը լուր է առնում, որ յուր ծերունի հայրը վախճանել է, մայրը հիվանդ է։ Մի փոքր ժամանակից և մայրը մեռնում է։

-Լաց, պանդուխտ, բնական զգացողությամբ չե՜ս կարող լաց չլինել, բայց ոչ ոք մեղավոր չէ,— բացի քո հորից, բացի քեզանից, բացի այն սխալ և վնասակար ավանդութենից, որ քեզ այդ օրը ձգեց։

Պանդխտակիցքը գալիս են նորան մխիթարելու։

Մի երկու բաժակ գինի... Մի քահանա, մի «Հոգվոց» և պանդուխտի սիրտը պաղում է։ Բայց, նորա սիրտը պաղում է և այն աշխարհից, ուր ծնել էր ն... Ի՞նչ բանի համար վերադառնա։ Նա գտանելու չէ յուր