Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տունը, յուր ծնողքը, նորա աչքին պիտի հանդիպին երկու գերեզման է մի ամայի բնակարան, եթե և այն չէ անցել օտարի ձեոք։ Նա որոշում է մնալ պանդխտության մեջ և այս որոշումով հոժարում է մինչև տակը խմել թշվառության բաժակը։ Այո, մնում է նա, բայց տունը մարեցավ։ Մի գերդաստան ընկավ հասարակաց խումբից։

Արդյոք ո՞րքան գերդաստանք ընկնում են այսպես։

Սոցա վիճակից ավելի քաղցր չէ այն մանր վաճառականների վիճակը, որ նույնպես, լքանելով յուրյանը երկիրը, ձեոք են զարկում վաճառականության, պանդխտանալով օտար աշխարհում: Նոցա կյանքի շավիղի վերա ևս չկան ծաղիկներ և վարդեր, ամենայն քայլափոխ փո՜ւշ և տատա՜սկ։ Եվ այնտեղ, ուր մարդը պատերազմ անի չքավորության հետ, որ չգիտե թե վաղը ինչո՞վ պիտի կերակրվի կամ ի՞նչպես պիտի դարմանե յուր ընտանիքը, ո՞ւր կմնա վերհամբարձ հասկացողությանց և բարոյական կատարելությանը հասնելու ձգտողությունքը։

Նա բոլորովին մեքենայացած, մանում է յուր կյանքի թելը, նորան չէ գգվում մի հրապուրիչ հույս, նա չէ տեսնում յուր ապագայի հորիզոնի վերա մի երջանկության աստղ, նորա ներկան և ապագան խավար է: Նա տանում է յուր կյանքի ծանր խաչը, մինչև որ մի նյութեղեն խաչ տնկվի նորա գերեզմանի վերա։

— Իսկ նորա ընտանի՞քը։

— Այժմ կենդանի մարդիկ չկամին հոգալ և արմատականապես բարվոքել յուրյանը կյանքը, յուրյանց ընտանիքի ապագան, մեռա՞ծը պիտի հոգա։

Նորա ընտանիքին սպասում է նույն թշվառությունը, ինչ որ վերևում ասացինք։ Նորա պատանի կամ մանուկ որդին, շատ անգամ տասներկու տասնևհինգ տարեկան, հարկադրվում է թողուլ դպրոցը և գնալ ծառայության, որ մի քանի ժամանակից հետո օգնություն կարողանա հասուցանել յուր մորը կամ յուր քույրերին։

— Քույրե՞ր ևս ունի:

— Այո՛, երկու կամ երեք հատ։

Մեք հրաժարվում ենք այս թշվառությանց պատկերները նկարագրելուց։ Նոցա ահարկու կերպարանքը սարսափ են բերում մեր վերա: Այն մարդը, որի մեջ կա մի թարմ սիրտ, մի մարդկային կենդանի զգացողություն, ինքը կարող է զգալ մնացածը, իսկ չորաբեկ և քարացած սրտերի համար բանականության ձայնը՝ հողմոց հնչյունք։ Ահա և այս տունը մարեցավ, սա ևս դուրս ընկավ հասարակաց շինվածքից։

Ի՞նչ կլինի այն շինվածքի վիճակը, եթե նորան կազմող մասերը