Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


գործունեություն, երկրագործի ապրանքը կարող էր մնալ նորա ձեռքում, որովհետև չկա այդ ապրանքի վաճառականությանը, չկա մինը, որ ապրանք խնդրե նորանից, ապրանք ապսպարե նորան և եղածը առնու արծաթ վճարելով փոխարեն։ Ապա եթե հայ շինականի ձեռքը մի փոքր դրամ անցանե, եթե նա հույս ունենա, որ յուր աշխատությունը պիաի գնահատվի, եթե նա աեսնե յուր մշակության պտուղը, ո՞չ ապաքեն կրկնապատիկ կսկսի քանել, կրկնապատիկ հնձել: Ո՞չ ապաքեն դաշտերը կմշակվին և ժողովուրդը մի փոքր ազատ շունչ կառնու։

Բայց խնդիրը այստեղ է, թե ո՞վ տա երկրագործին այն դրամը, որ հարկավոր է նորա լքյալ բազուկները զորացնելու համար։

Վաճառականը կամ փոքրիշատե կարողության տեր մարդը, պատասխանում ենք մեք։ Վաճառականը ո՞չ ապաքեն դրամ է տալիս յուր վաճառելի ապրանքը ձեռք բերելու համար։ Ո՞չ ապաքեն ունի միքանի փարա, որի շրջանառությամբ ապրում է նա և նորա ընտանիքը։ Կարողության տեր մարդը ո՞չ ապաքեն յուր արծաթը դնում է սեղանավորի մոտ կամ տալիս է մասնավոր մարգերի տոկոս ստանալու ակնկալությամբ։ Վաճառականը, փոխանակ Եվրոպայի ձեռագործքը գնելու և փոխանակ պատահարների ձեռքում խաղալիք դառնալու, կարող է ամենայն վստահությամբ հում նյութեր առնուլ հայ երկրագործից, ապրանք ապըսպարել նորան, մանր մունր գումարներ տալ հառաջուց այս և այն շինականին և հունձից հետո, ապրանք ստանալ փոխարեն։ Կարողության տեր մարդը նույն այս ճանապարհով կարող է աճեցնել յուր գումարը։ Եվ եթե չկամի նա ապրանքը պահել յուր ձեռքում, մի րոպեի մեջ կամեցավ և ահա պատրաստ են վաճառականք գնել նորա ապրանքը։

Այս ճանապարհով միայն դրամի շրջանառությունը կմտնե ազգի մեջ, այս ճանապարհով միայն ազգը կարող է բարվոքել յուր տնտեսական վիճակը, այս ճանապարհով նյութական ուժը կանցանե ազգի ձեռքը, ազգը կզորանա, և երկրագո՛րծը և վաճառակա՛նը և կարողության տեր մա՛րդը օրըստօրե կհարստանան։ Զուգահեռաբար սորա հետ կլայնանա և նոցա գործունեության ասպարեզը։ Եվ որքան ասպարեզը լայնանա, այնքան շահը և հարստությունը կլայնանա, և որքան շահը և գործունեությունը աճի, այնքան և ասպարեզը կտարածվի։

Մինչև այժմ հայոց ազգի մեջ խախուտ և անհիմն վաճառականության խորհրդով հիմնվեցան մեծ կամ փոքր ընկերություններ, նորանցից ոմանք ընկան դեպքերի հարվածի տակ, ոմանք տևում են կիսամեռ, բայց մինչև այժմ չերևեցավ և ոչ մի ընկերություն, որ պարապեր երկրագործության և երկրագործական բերքերի մշակության, մինչև այժմ չերևեցավ մի ընկերություն ազգային վաճառականության։ Հեշտությու՞ն