Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համարեցան ինքյանք, բայց մեզ թվում է միայն մի լոկ սովորություն, որ հայկական վաճառականք մշակ դարձան եվրոպացոց։

Որևիցե ձեռագործ ապրանքով վաճառականություն առնողի շահին հակառակ է, եթե նույն ապրանքով վաճառականք բազմանան նորա չորս կողմում, իսկ բնական բերքերի համար այս վտանգը ևս չկա, ո՛րքան կամիս, այնքան կարես։ Ձեռագործ ապրանքների մեծագույն մասը կյանքի էական պիտույքներ չեն և նորա մանր վաճառականը պիտի վաճառե յուր ապրանքը հասարակ ժողովրդին։ ժողովուրդը շատ անգամ շռայլանում է, այո՛, բայց և շատ անգամ նորա մեծագույն մասը հարկադրվում է միմիայն կյանքի էական պիտույքը հոգալ, կարելի եղածին չափ տնտեսություն գործ դնելով ձեռագործ բաների մեջ։

Բացի սորանից, մեր հայ վաճառականների համար, սոսկալի տարբերություն կա ձեռագործ ապրանքով և երկրագործության բերքերով վաճառականություն առնելու մեջ։ Թողանք տակավին այն, որ ձեռագործի վաճառականությունը չէ դարձնում դեպի մեր ազգը դրամի շրջանառությունը, հերի′ք է միայն ցույց տալ, որ ձեռագործի վաճառականը առողջ դրամ պիտի վճարե Եվրոպայից ստացած ապրանքի փոխարեն, իսկ ինքը պիտի վաճառե Թուրքիո մեջ ո′վ դիտե թե ինչ կերպ կամ ինչ դրամով։

Սորա հակառակ, հում նյութերի, երկրագործության բերքերի վաճառականը պիտի գնե յուր ապրանքը Թուրքիո մեջ և պիտի վաճառե եվրոպացոց, ասել է թե, փոխանակ տալու ինքը, պիտի ստանա առ՛ողջ դրամը։


Ջեռագործի վաճառականը յուր սովորական չափից ավելի (թեև ունենար ավելի դրամական ուժ) չէ կարող ապրանք բերել Եվրոպայից, որովհետև սովորական չափով բերածը ևս ապաստան է հանգամանքներին և շատ անգամ մնում է անվաճառ, կամ սովորութենից դուրս եկած լինելով կամ մի այլ պատճառով, մինչդեռ հում նյութերի համար չկա որևիցե սահման։ Եվրոպան, յուր ներկա վիճակի մեջ, նայելով նորա երկրագործության պայմաններին, նայելով նորա ձեռագործության աստիճանին, նայելով միլիոնավոր րազմությանց անհող վարձկանությանը, միշտ և միշտ կարոտ է թե էական ապրուստի վերաբերյալ հում նյութերի և թե գործելի կամ մշակելի նյութերի, որոնց վերա հիմնվում են նորա ձեռագործությունքը, նորա գործարանքը և նորա մեքենաները։

Ասացինք վերևում, թե մեր վաճառականք եվրոպական ձեռագործի առևտուրը սովորություն են արել ինքյանց։ Այո′, սովորություն է այս, բայց այն աստիճանի կամակոր, որ գրեթե դաոնում է այսօր մի ազգային ավանդություն։ Եթե քննության տակ դնենք այն սովորությունը, անհնարին է լինում չափել այն սարսափելի վիհի խորությունը, որ բացվում