Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աղքատություն կա մեջտեղում, քանզի պետք կա, քանզի հացի խնդիրը ամեն րոպե բաղխում է նորա դուռը։ Եվ մի այդպիսի վատաբախտ մարդու համար հեշտ չէ նաև գտնել մի պարոն, որ հոժարեր ընդունել նորան յուր մոտ։ Հիսուն-վաթսուն տարեկան մարդու առաջարկյալ ծառայությունը պարոնների համար չէ կարող լինել մի հրապուրիչ բան։

Մեզ կարող են ասել, թե մեք նկարագրում ենք այս կացութենների միայն տխուր և սև կողմերը։

Որովհետև, պատասխանում ենք, այն մխիթարիչ և լուսափայլ կողմերը, որ այդպես հրապուրում են և յուրյանը են քարշում հետզհետե գրեթե բոլոր հայոց ազգը, որի համար դարձել են նոքա կատարելության — idéal,ոչ միայն լոկ բացառությունք են, այլև տեսաբանական խաբեություն,– illusion optique! Բացառությունը չէ կարող իբրև օրենք քննվիլ, ուրեմն և չէ կարող օրինակ դառնալ ընդհանուրին։

Այսօր ամեն մարդ աշխատում է վաճառական դառնալ, նա հավատում է, թե վաճառականությունը կարող է նորան փրկել, բայց չկամի մտածել, թե ունե՞ր արդյոք յուր ձեռքում այն պայմանները, որոնցով միայն հնարավոր է վաճառականությունը։ Այն, ինչ որ նոքա անվանում են վաճառականություն, թո′ղ ներվի մեզ հրատարակել, լոկ միջնորդության, ուրիշի ծառայության և առավել ուրիշին քան թե յուրյան օգտակար։ Վաճառականության մեջ շահը և օգուտը, որրքան ընթացք ևս կատարե, որքան զանազան շրջաններ առնու, իվերջո, էականապես, կենտրոնանում է այնտեղ, որտեղից դուրս ելավ այն ապրանքը կամ գումարը։ Զորությունը և ուժը այնտեղ է, կրկնում ենք, ուր որ դրամագլուխը կամ ապրանքը կա։ Առնողը տկար է, քան թե տվողը, առնողը կարոտ է, քանզի ոչինչ ունի։ Նա միայն հույս ունի, թե ահա կառնու ապրանքը, կվաճառե, նորանից կվճարե ապրանքի տիրոջ յուր պարտքը և ավելորդ շահով ինքը կապրի կամ գանձ կդիզե։ Եվ այս տեսակ վաճառականությամբ թերևս, եթե հայը միջնորդ կամ գործակատար լիներ երկու համազոր աշխարհների մեջ, գուցե կարողանար ապահով եղանակով ապրիլ, թեև միմիայն յուր համար, այսինքն առանց ազգի ընդհանրության մի օգուտ բերելու, բայց, Եվրոպիո և Թուրքիո մեջ և ոչ անդամ երազելի է այն ապահովությունը, քանի որ Թուրքիան հարաբերում է Եվրոպային, իբրև բացասական մեծության, դրական մեծության։ Մեզ ուրիշ վկայություն հարկավոր չէ, մեր ասածը ապացուցանելու համար ազգի վիճակը առնում ենք իբրև իրողություն, և նորան դարձյալ իբրև վկա դնում ենք ազգի առջև։ Այսքան տարիներ դնում է ազգը այս ճանապարհը և այս վերջին օրերում, խուռն հորձանքով, բայց այս վաճառականների ընդհանրությունը — միջին թիվը, հազիվ հազ ապրում է, և աղքատությունը