Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ցրվում է օդի մեջ, մյուսը ածխային թթվուտ, որ օդից ծանր լինելով, նստում է դետնի երեսին և իշանում է ինչքան կարելի է խոր տեղեր, կպրի եթերական մասունքը թռչական լինելով, ցրվում են օդի մեջ. իսկ մնացած բաները այրվելուց հետո, թողնում են յուրյանցից մի քանի մոխրային աղեր և այս է պատճառը, որ մոխիրը եթե բերանդ ես դնում, աղի համ է տալիս։ Իսկ կղմինդրը, որովհետև այսչափ բաղադրական մասունք չունի, վասն որո և չէ ձգում յուր վերա այդպիսի զգալի փոփոխության պատկեր։ Առհասարակ հանքերի բաղկացուցիչ տարերքը երկու են, շատ սակավ երեք, թեև կան բաղադրյալ հանքեր, բայց նոքա տարրական չեն, զոր օրինակ, երկու հանք, որ բաղկացած էին առանձին առանձին երկու կամ երեք տարերքից, կարող են միավորվիդ և մի ձև ու հատկություն ստանալ, բայց բանը դորա վերա չէ։

— Այդ բաները, ինչ որ ասում ես դու, «էֆիմերտեիյ>՝, կամ «Ժողովածուիս մեջ կա՞ն գրած, կամ թե ի՞նչ տեղից ուսել ես,— հարցրեց Թյությունճի-Օղլուն, զարմացած Շահումյանցի այս տեղեկությունների վերա, որովհետև ինքը մինչև այս հասակը այսպիսի բան լսած չէր։

— Խաբեբայական և հիմար գրքերի մեջ չկան բնության այսպիսի հայտնությունների սուրբ օրենքները և չէին կարող ևս լինել, պատճառ, այդ գրքերի խորհուրդը մարդ խաբել և հիմարացնել է. իսկ բնությունը ընդհակառակն լուսավորում է մարդը, կրթում է և դաստիարակում է նորան. այս երկոuքը հակառակ են միմյանց, և այս պատճառով ինչ տեղ բնությունը կա, այնտեղ սուտ չկա, ինչ տեղ սուտ և խաբեբայություն կա, բնություն չկա։

Թյությունճի-Օղլուն առավել ևս զարմացավ այս խոսքերի վերա, պատճառ, թեև նա կարդալու մոտ չէր, բայց լսել էր վաղուց ահա «էֆիմերտեիս և «Ժողովածուիս փառքի համբավը, որ Նախիջևանի մեջ հրչակված էր, որին այժմ անարգում էր Շահումյանցը։

— Շատ բարի, ընդունում եմ և փայտի օրինակը և խոստովանում եմ, որ բան չքացնել չէ կարելի աշխարհի երեսին,— վեր առեց ԹյությունՃի-Օղլուն, րոպեաչափ լռոլթենից հետո,— բայց մեր խոսքը մահի վերա էր և դուրս եկանք կղմինդրի և փայտի վերա։

— Այո , մահի վերա էր,— պատասխանեց Շահումյանցը,-բայց

1. (Հունարեն) — «Գուշակությունների գիրք»։ է. Սյուի «Թափառական հրեայի» իր թարգմանության աոաջաբանում Նալբանդյանը հեգնանքով գրում է այդ գրքի մասին, է... չեմ ուրանում, որ «էֆիմերտե» ևս պակաս չէ, այն հրաշալի գիրքը, որ մեր ժողովուրդը սիրում է, որի մեջ գրված են ամենայն տարի աշխարհի երեսին պատահելու գործերը, արեգակի և Լուսնի խավարումը յուրյանց գուշակութեններով, արագիլի գնալը և այլն, և այլն։ Տխուր մատենագրություն»: