Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


խնդիր է ջուրը մտնել, թույլ տալով խեղդվելու կարելություն, և այլ խնդիր է մտնել, հաստատ գիտելով, որ պիտի խեղդվի։

Հայոց ազգը, քանի որ չունի յուր սեփական երկրագործությունը, բոլոր նորա ճյուղերով, նորա վաճառականությունը է՛ և կլինի եվրոպացոց համար ծառայություն։ Իսկ այն օրից, երբ ազգր կսկսի մշակել հողը, երբ մարդիկ կդառնան յուրյանց հայրենի, բարեբեր երկիրները, որ այսօր գրեթե ամայի և խոպան է, այն օրից կկենդանանա և հայոց վաճառականությունը։

Եվ այն օրի վաճառականը ոչ միայն կազատվի եվրոպացոց համար ախ ու վախով և բյուր նեղությամբ գործ կատարելուց, ոչ միայն ինքնուրույնաբար կկանգնի յուր ոտքի վերա, այլև եվրոպական արծաթը և ոսկին ներս կհոսեցնե ազդի մեջ, և ինքը կշահվի տասնապատիկ ավելի և մեծ ու մեծ շահ կբերե ազգի ընդհանրության, որ է ազգի հիմքը: Լծակը, շարժարանը։ Ընդհանրությունը կապահովվի, քանզի զորությունը կգրավե յուր կողմը, քանզի Եվրոպան կարոտ է նորան, քանզի, երկրի բերքերը դուրս տալով, յուր մեջ պիտի դարձնե դրամի շրջանառությունը։

Եվ միայն համ բերքերը չեն, որ կարող են գրավել հայ վաճառականի գործունեաթյունը. այդ բերքերի մշակությունը մի լա՜յն հանդես, մի բնակա՜ն ասպարեզ այն ժրաջան և գործունյա մարդերի համար, որ ստուգապես կամին պարապել վաճառականության։ Նույն այն դործա- րանքը, նույն այն մեքենաները, որ կարող են ներգրծել Եվրոպայի մեջ, ծանր պայմանների տակ, կարող են ներգործել և Ասիո մեջ, ուր կյանքի պիտույքը, պարզությունը և այլ բնական հանգամանքները ավեի դյուրություն կարող են տալ այսպիսի ձեռնարկությանը։

Շատ մեքենայք, որ Եվրոպայի մեջ ներգործում են կրակի և շողու զորությամբ, Ասիո պարզության մեջ կարո՛ղ են ներգործել սարերից կատաղաբար վազած ջրերով, որի համար հարկավոր չէ վատնել այն դրամը, ինչ որ եվրոպացին վատնում է ածուխի կամ փայտի համար։ Եվ այն ապրանքը, որի հում նյութը, շատ անգամ Ասիայից երթալով Եվրոպա և պատրաստվելով այնտեղ, հասնում է դարձյալ Ասիա, անցնելով միքանի ձեռքերից, նույնը, ավելի արժան, և նույն որակությամբ, կարող է պատրաստվիլ Ասիո մեջ։ Աշխարհագրական անվանակոչությանքը չեն պատճառ, որ Եվրոպան, Եվրոպա է դարձել, իսկ Ասիան, Ասիա ու հետ է մնացել։ Այո՛, կլիմաները կարող են շատ բան պատճառել, բայց Եվրոպայի և փոքր Ասիո եղանակները գրեթե մեծ տարբերություն չունին, և ասիականը, եթե ավելի հարմար, ավելի ձեռնտու ե ավելի ախորժելի չէ, գո՛նե բնավ պակաս չէ Եվրոպայից։

Նորա կախարդական թովչությունը ոչ նորա աշխարհագրական անունի մեջ է և ոչ նորա կլիմայի մեջ։