Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու ե՞րբ տեսար խելոք գիտուն՝ որ հորերուս ատեթով
Աստված պաշտեր, ժամը երթար, պասը պահեր հավատքով.
Արի՛ բա՛ց թող այդ ուսումը, դու որ այժմեն՝ չես հավան
Եկեղեցվո կանոնքներուն, վաղը կըլլաս փրոդեստան.
Ո՛չ պաս գիտնաս և ո՛չ ուտիք, ո՛չ հավատքով աղոթել.
Ո՛չ մեղքդ լալ ջերմ արցունքով, ո՛չ աստուծո տուն մտնել։
ճեպըդ նայե, թե որ լի՛ք է ոսկի արծաթ փողերով,
Փիլիսոփա գիտնականեն դու միշտ վե՛ր ես՝ իմ խելքով
Զորե փողով ամեն բանը կըլըմըննա աշխարհիս,
Բայց ուսումով դիրք կարդալով չի կշտանալ փորերնիս։
Ներկա դարուս ուսումնականք ինչ մեծ գիտեն, ինչ իշխան.
Ազատ աստված մեզ ստեղծեց, կասեն, կելլան ման կոգան.
Բայց որ երթանք մենք խանութը, բարև կուտանք ամենուն
Եթե աղա, իշխան անձինք՝ մեղիմեն պատիվ կառնուն,
Փող շատ ըլլա՝ ուտենք հագնենք՝ գինին խմենք ու պառկենք.
Եվ աս կերպով մեր օրերնիս՝ ուրախությամբ անցընենք.
Մեր գիտցածը մեզի կօգնե, թե հավատքի զորությունը,
Եկեղեցի, ավետարան, ամուր պահենք մեր մտքումը։

ՄԱՐԳԱՐԵ

Հավերժը ինձ այն օրից, երբ
Շնորհ տվեց մարգարեի,
Չարության ու հանցանքի էջը
Մարդոց աչքում կարդում էի։

Ես սկսա սեր քարոզել,
Նուրբ ուսումը ճշմարտության.
Ինձ մերձավորքս ևս կատղած՝
Քար ձգեցին անարգության։

Մոխիր ցանած գլխիս վերա՝
Ես քաղաքից փախա աղքատ.
Անապատում բնակիմ ահա
Տյաոն շնորհիվ, ինչպես թռչնակ։