Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


իբրև ստրուկ, հնազանդվելով մի գերագույն հեղինակության հրամանի, մարդը սպանող է և անբարոյական։

Մարդը բարոյական է այն ժամանակ, եթե այդ հանցանքները չէ գործում ոչ թե յուր վերա եղած հեղինակութենից վախենալով, այլ եթե գիտակցությանը և համերաշխությունը դրել է նորան այն կետի վերա, որ նա և հղանալ չէ կարող այդ հանցանքները։ Երբ հանցանքը հղանում է մարդը, գործել է այնուհետև, թե չէ գործել, մեր համար անբարոյական է, որովհետև եթե օրենքը չարգելուր, պիտի գործեր։ Եվ չգործեց ոչ թե հասկանալով, որ եթե գործեր, յուր նման մի ուրիշին պիտի զրկանք, վիշտ կամ մահ պատճառեր, այլ որովհետև մեղք է, որովհետև հանցանքի փոխարեն պատիժ կա։ Ասել է, այնպիսին եթե յուր անձը վտանգելու չլիներ, ինքը ուրիշի անձերը պիտի վտանգեր։ Այստեղ բարոյականություն չկա, այս բարոյականությունը պաշտոնական է: Եթե այս կետից նայելու լինինք բարոյականության վերա, վանդակի մեջ փակված վագրը բարոյական է, որովհետև մարդ չի փառատում։ Եվ ի՞նչ տարբերություն կա, մինը (վագրը) ստիպված է չգործել, երկաթե վանդակից, իսկ մյուսը (մարդը) ստիպված է հեղինակության հրամանից։

«Որ հայիցի ի կին մարդ, առ ի ցանկանալոյ նմա, անդէն շնացաւ ընդ նմա, ի սրտի իւրումտ,— ասում է Քրիստոսը[1]: Մեզ հասկանալի է այս։

Սոցա հակառակ, մարդը ողորմություն է տալիս, այսինքն, օգնում է կարոտելուց, եթե նա գործում է այն միմիայն այն պատճառով, որ հավատում է թե փոխարեն պիտի ստանա... Մենք չենք ընդունում նորան որպես բարոյական, որովհետև եթե չհավատար, թե փոխարեն պիտի ստանա, չպիտի գործեր։ Մարդը ուխտում է, եթե ես այս-ինչ բան ստանամ, կամ այն-ինչ բանի հասնիմ, այս-ինչ բարեգործությունը գործեմ. բարոյականության և հո՜տը անգամ չկա այստեղ, որովհետև եթե յուր ցանկացածին չհասնի, չպիտի գործե։ Այս առևտուր է, պիտի տա ստանալու ակնկալությամբ, բարի պիտի գործե ստանալուց հետո։ Եվ այս բոլորը, հեթանոսական և հրեական առմամբ, զոհի անունով։ Մարդկային համերաշխությունը զոհ չգիտե, այնտեղ յուրաքանչյուր անհատ միայն պարտք ունի։ Մեր բախտն է, որ անշունչ բնությունը մարդ չէ, ապա ոչ, ի՜նչ փոխարեն պիտի տայինք արևին, որ մեզ լուսավորեր։

Զոհի սկզբունքը անարգում է մարդկային արժանավորությունը: Այստեղ դարձյալ երևում է բռնակալական ոգին, այստեղ դարձյալ կոպիտ կերպով նշանվում է մինի ուժը, իսկ մյուսի տկարությունը։ Մի

  1. Մեջբերումը՝ Ավետարանից։