Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդ, տեսանելով որ մյուսը մեռնում է սովից, որպես թե ասեր նորան.— Տե՜ս, ահա մեռնում ես, քո կյանքը կախվում է այժմ ինձանից, այսինքն իմ քեղ հաց տալուց կամ չտալուց, բայց ես զոհում եմ քեզ այս կտոր հացը, քո կյանքը հարատևել տալու համար։ Դորա փոխանակ դու պիտի զգաս, որ ես եմ քո ազատիչը...

Թշվա՜ռ... Հառաջ քան թե փրկեցիր նորա կյանքը, ոտքիդ տակ կոխեցիր նորա իրավունքը և նորա մարդկային արժանավորությունը։ Դո՜ւ դադարեցար մարդ լինելուց, որովհետև ինչ որ ուղղակի քո մարդկային պարտքն էր, այն զոհի անունով գործեցիր, վշտացուցիր քո ընկերի ամենասուրբ և նվիրական զգացողությունքը, որովհետև քո անձը տեր քարոզեցիր նորա կյանքին։

Հազար կյանք փրկե դու այդ ճանապարհով, թող պաշտոնական բարոյականք կնդրուկ ծխեն քեզ, մեր աչքում դու ամբարիշտ ես։

Եվ ի՞նչպես չդառնաս դարձյալ դեպի տնտեսական խնդիրը, որ եթե կարգի դրված լիներ, այս խեղճ մարդը յուր կյանքը իբրև շնորհք չպիտի ստանար բռնակալ֊բարերարից։

Միստիկները չկամին այս տեսնել, նոքա վերացականություն են խնդրում, նոքա այնքան բարձր կանգնած են, որ մարդը հող և մոխիր է նոցա առջև։

Բռնակալները սեփականություն են պահանջում, նոքա կենտրոնացած են յուրյանց մեջ, յուրյանց գոյությունը քարոզում են ուրիշներին իբրև հավատալիք, իսկ այդ ուրիշների գոյության վերա թքում են լրբաբար։

— Ի՞նչ է մնում այն մարգերին, որ ոչ միստիկ են և ոչ բռնակալ: Ինչ է մնում մեզ։

Քարոզել անաեսական խնդիրը, քարոզել մարդը, քարոզել ազգությունը, միստիկներին գայթակղություն և բռնակալներին սահմանադրություն, իսկ հասարակ ժողովրդին փրկության: