Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենք թեև ոչինչ գիտենք դրական, բայց և այնպես ընդհանուր պատմության և ընդհանուր դպրության պատմության տված լուսով,– որովհետև օրինավոր բանաստեղծությունը հետևանք է մի օրինավոր կապակից և պատմական կյանքի, իսկ մեր հայերիս կյանքը, ոչ թե առասպելների ժամանակ, այլ նաև շատ հետո, երբեք չէ ունեցել մի կանոնավոր և լոգիկական աճելություն և կերպարա[նա]գործություն,— դժվար չէ հասկանալ, եթե միայն չկամենայինք անձնախաբեությամբ և կամավոր կուրությամբ երևակայել երբեք չունեցած պարծանքներ, որ թե պատմության հայտնի ժամանակներում, երբ քիչ շատ ձեռք ու ոտք ուներ Հայաստանը, մենք չենք ունեցել մի օրինավոր, եվրոպական հասկացողությամբ, բանաստեղծություն, այն առասպելական ժամանակների եղածները պիտի լինեին շատ հասարակ և խեղճ բաներ։ Թողնելով այն պարոններին, որոնց սիրելի է այդպիսի բաների պարապմունքը, մեր հին, որպիսի և իցե, կամ թե բնավ չեղած բանաստեղծությանց ուսումնասիրությունը[1],— մենք պարտականություն ունինք հրատարակել, թե պ. Աբովյանցի «Վերք Հայաստանին» և «Սոս և Վարդիթերը» հիմք գրին արդյան ազգային վիպասանության [2]։ Այո՜, արդարությունը նույնպես պարտք է դնում մեր վրա բարձրաբարբառ հռչակել պ. Գաբրիել Տեր—Հովհաննիսյանցի «Տեր Սարդիս» մակագրով վիպասանությունը, որ տպվում էր 1861 թվականի Հյուսիսափայլի մեջ, և որ ափսո՜ս և հազա՜ր ափսո՜ս, հեղինակից կամ Հյուսիսափայլից կախում չունեցող պատճառներով ընդհատվեցավ։ Մեր կարծիքով այդ գործին ավելի պատշաճ էր «Քաղցկեղ Հայաստանի» անուն ունենալ, քան թե կապվիլ մի պարեգոտավորի անունի հետ, որ շատ կարելի է թե անաջողության էլ պատճառ դարձավ։ Եթե երբ և լինի այդ կիսատ մնացած գործը ավարտվի, միևնույն հոդով և հմտությամբ շարունակվելով, այն ժամանակ մեր նոր դպրության մեջ այդ գործն այն տեղը կունենա, ինչ տեղ ռուս դպրության մեջ ստացել է «Մեռած անձինքը»։ Թող կանխիկ ընդունի մեր սրտան՜ց շնորհակալությունը հայկական Գոգըլը, որին մաղթում ենք մի փայլուն գալոցք։

  1. Ակնարկում է Մ. Էմինի «Վեպք հնույն Հայաստանի» ուսումնասիրությունը, որը լույս է տեսել 1850 թ. Մոսկվայում։
  2. Չենք մոռացած «Նահապետ» ստորագրությամբ Հ. Ղևոնդ Ալիշանյանց արժանավոր վարդապետի հրատտրակած հոյակապ քերթվածքը — «Պլպուլն Ավարայրի», «Հայոց աշխարհիկ» և մյուս բոլոր աշխարհաբար ոտանավորրը, բայց այստեղ Հիշեցինք, որովհետև արձակ բանաստեղծության վրա էր մեր խոսքը, ապա թե ոչ, չափաբերական քերթվածոց մեջ, արժանավոր վարդապետը ախոյան չունի, եթե մենք լռենք, Ավարայրի բըլբուլը կխոսի։ ... «Կանչե՛ պլպուլիկ, կանչե՞ հոգեձայն․ արդյոք զուխտ մահուն սուրբ հիշե՞ Վարդան»․.․ (Ծ. Հ.)։