Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործը [1]: Թե ի՞նչ պատճառով տաճկերեն է գրել դորա հեղինակը, կամ թե ո՞վ է այդ ազնիվ հեղինակը, մեզ հայտնի չէ. գիրքը տպած է անանուն: Երանի՜ թե մեկ օր հայերեն կարդայինք այդ հոյակապ և ազնիվ գործը։ Ավելորդ է ասել, որ միայն Տաճկաստանի առաջնակարգ հայ գրագետի բան է նորան թարգմանելը, չլինի թե ոուսիացի հայերը փորձ փորձեն։

Բայց մենք հեռացանք մեր ուղիղ ճանապարհից, մեր գրության խորհուրդը է «Սոս և Վարդիթերի» քննությունը։ Մենք քանի ու քանի անգամ կարդացինք այս գործը և ուշադրությամբ. գալիս ենք այժմ անաչառապես հրատարակելու մեր կարծիքը այդ աշխատության մասին: Եվ իրա՛վ որ, հարկ չկա կողմնապահության. այնքան զուտ և անհակառակելի արժանավորություն կա «Սոս և Վարդիթերի» մեջ, որի այս ու այն տեղ, այո ու այն կողմից երևցած թերությունքը, հեղինակի անուշադրությունքը մի փոքր էլ հեղինակին շրջապատող աշխարհի ազդացքը, եթե նաև ամենայն խստությամբ դրվին անդամահատական դանակի տակ, այնուամենայնիվ, գործի ընդհանրական ամբողջությունը և էական արժանավորությունը կմնա և կմնա։ Եվ որովհետև այս կողմից երկյուղ չկա, որովհետև մեր անաչառ քննությունը բնավ երբեք չպիտի նսեմացնե նորա արժեքի և քանքարի փայլը, այս պատճառով մենք հաստատ որոշում ենք ամեն նորա արժանավորությունը խոստովանելով, տեղ-տեղ երևցած անհարթությունքը չմոռնալ։ Հաստատ հավատացած ենք և հույս ունինք, որ մեր անկեղծ ու արդարադատ, թեև խիստ և անկաշառ քննությունը, եթե համբուրելի հեղինակին օգուտ չբերե, վնաս ոչ երբեք։

Համարձակ կարող ենք ասել, որ արգո հեղինակը իր նկարագրած կյանքի վերաբերությամբ, ոչ ավելի և ոչ պակաս, մի անխարդախ հայելի է, ուր ցոլանում են բնության ճառագայթքը։ Մենք նայեցանք այդ հայելու մեջ և տեսանք ինչ որ ցույց էր տայիս նա. և ծանոթ լինելով մեզ նորա ցույց տված բնությունը, վկայում ենք հայելու արժանավորությունը։ Պ. Պռոշյանցը պրծավ իր պարտքից, այժմ մերն է կարգը նորա համար հայելի դառնալ և ցոլացնել հեղինակին նորա սեփական գործը, այս իր տեսակի «ճառագայթների կրկին բեկբեկումն» է։ Հույս ունինք, որ մեր ապակու երեսը նույնպես հարթ լինի և նորա թանձվրությունը զուգահեռաբար հավասար, հույս ունինք, որ ոչինչ չկարողանա դավաճանել ճշմարտության։ Մեր հատվածը նույնպես շպար չունի, ինչպես մեր քննության առարկան՝ «Սոս և Վարդիթերը»։

  1. Ալեքսանդր Դյումայի «Գոթական մատուռն» են թարգմանում արդարև «Մարգարեն իր գավառի մեջ պատիվ չունի» ի՞նչ ասես» (Ծ. Հ.):