Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ դրժողության պատճառի մասին։ Գործի բովանդակության մեջ չկա տեղ, ուր հանդես ունենար այս դավաճանությունը և կապված լիներ վիպասանության ընթացքի հետ որևէ կապով։ Փափակի հայտարարությունն է բոլորը, ինչ որ կա (եր. 125). «Գիտե՞ս, ինչ կա,— ասում է նա Գարեգնին,— բանը փոխվեց, ճար ունիս տես. Արշավրի միտքը ընչանք հիմի թե ծուռն ա էլել, թե դուզ ա էլել ձեր հետ, չեմ իմանում, համա հիմի իմացվեց, էրեկվանից դեսը հարիր հետ կռիվ ա քցել, թե կամ թուրը վեր կունիմ ինձ կսպանեմ, կամ թե չէ Սոսին աղջիկ չեմ տալ. ես պիտի տամ Զայրմայրի էջմիածնեցի քավորին»։ Համաձայն ենք, որ կոպիտ, կամ, նախնական և անքաղաքակիրթ կյանքի մեջ րոպեական չնչին տհաճությունքն անդամ կարող են շատ ավետությանց պատճառ դառնալ և Արշավիրը ընդունակ է, որ չնչին պատճառով կամենա վնասել Սոսին, կամ վրեժ առնուլ նորանից, բայց, բանը այս է, որ ընթերցողը նաև այն չնչին պատճառը, նաև տհաճության մի չոկ նշմարք անգամ չէ տեսնում բանի ընթացքում։ Հանկարծ լսվում է Փափակի հայտարարությունը, որ ավելի հիշեցնում է մեզ ֆրանսիական «le roi le veut» խոսքը, քան թե մի բնական երևույթի պատճառ կյանքի կամ նորա նկարագրության մեջ։

Մենք չենք ուզում իբրև թերության նայել Վարդիթերի մոր անխելք հողդհողդությանց վրա։ Փարպի գնալու ժամանակ, Համասփյուռը հրապարակով հայտնում է իր տհաճությունը Սոսի հետամտության վրա. «Սրտիս տախտա՜կն են դաղել»,— ասում է նա (եր. 92) իր հետի ուխտավոր կին մարդոցը և Ապառնում է, որ էլ Սոսին չտա աղջիկը։ Վարդավառին, ինքնամատույց կերպով, հրավիրում է Սոսին և ուխտի հրապարակում (Հանա-վանքում) համբուրել տալով Վարդիթերին, նշան է դնում։ Աշնան Մողնու ուխտին, իր մոտ հյուր եկած կին մարդուն պատմում է ինչ որ Սոսի դլխովն անց էր կացել, ավելացնելով, թե, «էլ չենք տալի իմ աղջիկը»։ Թեև այս փոփոխամտությանց պատճառները դրած են անցքի բովանդակության մեջ, բայց դոքա թույլ են այս տեսակ կտրուկ և որոշ հետևանքներ ունենալու համար. կամ պատճառքը պիտի ավելի սաստիկ և ազդու լինեին, կամ հետևանքը մի փոքր մեղմ: Բայց մենք ասացինք, որ չենք ուզում այս բաներին իբրև թերությանց վրա նայել, որովհետև այս բոլորը կարելի է վերադրել Համասփյուռի անկրթության, որից սովոր է ամեն բան առաջանալ, ուստի և այնքան անբնական չեն հակասությունքը, որքան այն, որ Համասփյուռը վերևում հիշած Փարպու ճանապարհին հրապարակով նախատում է իր դուստրը, խայտառակելով և ամենի առաջ հայտնելով, թե երիտասարդ տղոց ձի խաղացնելը, տաղ ասելը և Վարդիթերենց խմբից չհեռանալը բոլոր Վարդիթերի