Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, որ Սոսը հայտնի տեսավ իր փեսայի և մինչև անգամ իր քրոջ դավաճանությունը։ Ի՞նչպես կարելի է թույլ տալ, որ Սոսը այդքան բանից հետո հավատար Տիրանին և մինչև այն աստիճան, որ կապոց առնուր նորանից որպես Թըլիսմ և Գարեգնից ծածուկ ուղարկեր Վարդիթերին։

Արդեն ասած ենք, որ Սոս ու Վարդիթերի տկար կողմերը այն տողերումն են, ուր հեղինակը, դուրս գալով բնականի սահմանից, օգնություն է խնդրում երևակայությունից: Սորա մի քանի օրինակը ցույց տվինք, բայց համեմատաբար ավելի թեթև հանգամանաց մեջ: Անցքի կատաստրոֆը, որ ամեն իրավունքով պահանջում է հեղինակից ավելի հմտություն ու ճարտարություն, ուր պիտի որ գործի ամբողջ ընթացքի [1]

  1. հետո էլ կախարդները չազաավեցան կատարելապես, նոքա դարձյալ դատապարտվում էին, թեև ոչ դեպի խարույկ, թեև լոկ դեպի մի հրապարակական խայտառակություն։ Հոյակապ Ֆրանսուա Արագոն, Փարիզի գիտությանց ճեմարանի անմոռանալի և հռչակավոր անդամ և անփոխանակելի ատենադպիրը իր սեփական վարրքագրության մեջ (գլ. XV) իր սովորական և զարմանալի ճարտար լեզվով պատմում է մեզ հետևյալը։ «1807-ին, Վալենցիո մեջ, դեռ կար ինկվիզիցիոնական դատարանը և Ժամանակ Ժամանակ ներգործում էր: Ստո՜ւյգ է, պատվելի հայրերը մարդ չէին էրում, բայց հանում էին ծաղրալի և պծգալի վճիռներ: Իմ այդ քաղաքի մեջ եղած Ժամանակ, սրբազան դատարանը պարապում էր մի կախարդ կնոջ գործով։ Նոքա ման աձեցին նորան բոլոր թաղերում էշի վրա և երեսը դեպի պոչը նստեցուցած. կնոջ մարմնի վերին բաժինը—մինչև գոտին—մերկացացած էր. պտոշաճից ստիպվելով մի մածուցիկ նյութ էին քսել մերկ մարմնի վրա, ասում են թե մեջ էր քսածները և ծածկել էին թեթև և մանր փետուրներով, այնպես, որ խեղճ կինը, մարդու գլխով հավի էր նմանում։ Հանդիսավոր թափորը, որի քամակից գնում էր մի բազմաթիվ ամբոխ, մի քանի ժամանակ կանգնեցավ մայր եկեղեցու հրապարակի վրա, ուր իմ իջևանն էր։ Ինձ ասացին, թե կնոջը ծեծեցին, թիով զարկելով մեջքին, բայց ես չեմ կարող հաստատել այս պատմությունը, պատճառ, ես տանը չէի, երբ պժգալի թափորը անցնում էր իմ պատուհանների առաջիցդ Ահա, այսպիսի տեսարաններով XIX դարու սկզբում զվարճացնում էին բնակիչներին Սպանիո գլխավոր քաղաքներից մինի մեջ, ուր հո հռչկավոր համալսարան կա» և այլն։ Գերմանացի, հռչակավոր քիմիկոս Հուստոս Լիբիզը իր քիմիական նամակների մեջ (չորրորդ տպագրության, 1858, Մյունխեն) այսպես է խոսում։ «... Դժվար չէ հասկանալ, թե այդ կերպով (տանջանքով) շատերը բոնադատվեցան խոստովանիլ թե կախարդ էին։ Այժմ, կախարդների համար խարույկներ չկան, ո՜չ այն պատճառով, որ այժմ չեն հավատում կախարդների գոյության, այլ այն պատճառով, որ մենք, բնությունը ավելի լավ ճանաչելով, գիտենք, թե այն բոլորը, ինչ բանում հանցավոր էին համարվում անբախտները, պիտի վերագրել սատանայի, ոչ, այլ միայն բնական պատճառների։ Հազարավոր այսպիսի անբախտներ էշաֆոտների վռա գլխապարտվեցան այն տեսակ մարգոց ձեռքով, որ պսշտպանում էին կախարդության գոյության վարդապետությունը, իսկ ժամանակներից հետո, երթ սկսվեցին պատճառները և իրողությունքը քննել, որոնց վրա հիմնվում էին դատավորքը, երբ ճշտությամբ ստուգեցին, այն ժամանակ գտան, ոք այն բոլոր, զրսևանց, կախարդության գոյությունը հաստատող կարծիքները հիմնված