Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ով ըստեղից անց կենա
Հիշի Սոսն ու Վարդիթեր»։


որ շատ ընտիր է, կարճ և ազդու, դնում է այն Գարեգնի անտեր ողբը։ Ամբողջ գործի մեջ, որ բոլոր ոտանավորքը տակ ու վերն ես անում, մեկ հատ չկա այսպիսի անխորհուրդ անաջող և քուրա ոտանավոր։ Պատճառը շատ բնական է։ Գործը հեղինակի մտքում և սրտում արդեն վերջացած է, նորա ոգին էլ բան չունի այս գործի հետ, բայց երբ բռնադատում ես գրիչը ինչ որ լինի մի բան գրել, հայտնի բան է, որ Գարեգնի ողբի պես կլինի, որ ոչ բարով պիտի ասեր։

Ազգային ավանդությունքը որքան կարելի է, անշուշտ, արժա՛ն է քրքրել և դուրս բերել դարավոր փոշիների տակից, բայց ավանդությունք ենք ասում, որ իբրև մի պատմական սերմ, միշտ կարող են ազգի կյանքի մեջ ծլիլ, ծաղկիլ և պտուղ բերել։ Ազգային ավանդություն Է դարբինների սալը ծեծելը, որ Արտավազդը դուրս չգա ու աշխարհքը չքանդե․ և մենք մեծ ուրախություն զգացինք, երբ տեսանք (եր․ 42), որ տակավին պաշտվում է այդ անտիկյան ավանդությունը, թեև այդ էլ կրոնական գույն է ստացել դարձյալ, որովհետև ավագ ուրբաթ գիշերն է միայն կատարվում։ Բայց, ինչպես և է, այնուամենայնիվ ավանդությունը կենդանի է և այն պատմական ավանդություն, որի լոկ հիշելը բերում է մարդու երևակայության առջև ամբողջ հայ աշխարհը, որի վրայից արդե՛ն գլորվել են շատ դարեր։

Բայց խոստովանում ենք, որ Ականատեսի ավանդությունը (եր․ 108) չունի մի դորա նման արժեք։ Անշուշտ, հեղինակը չէ շարադրել նորան՝ նա առնում է ազգի հասկացողությունից, բայց մենք մի փոքր առաջ ասածներս վերստին կրկնում ենք, թե դպրության և լուսավորության խորհուրդը այն չէ, որ ամեն անցած խավար լույս քարոզե, ամեն դարերի ծանրության տակ ճնշվածին անխտիր ծունր դնե, այլ որպեսզի փարատե այդ խավարը։ Այդ տեսակ բաները, մեր կարծիքով զգուշության պետք ունին. և հեղինակը հանդես հանելով մի նմանօրինակ բան, պարտական է այնպիսի ընթացք տալ բանին, որ տասն և ինն դարու մեջ ութերորդ ամենախավար դարին արձագանք եղած Աինի։ Միջին դարերում, ջուրը կարող էր ուր ասես երթալ մի գավազանի զարկելով, թերևս, ձորից դեպի վեր, սարի գլուխը բարձրանալ, բայց այն օրից, երբ Գալիլեյը իր գնդակները ձգեց Պիզայի թեք զանգատնից դեպի վայր, այն օրից, երբ ծանրությունը որպես ընդհանուր հատկություն տրվեցավ մարմիններին, այն օրից, երբ գտան հեղուկ և օդանման մարմինների օրենքը — թե նոցա ճնշողությունը ամեն կողմ հավասար է, երբ օղի ճնշողության աստիճանը չափվեցավ և «բնությանը դարտակությունից