Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայման է նոցա առաջադիմության [1]։ Քաջ Լամբրոնացին մի ուրիշ դիպվածով աղաղակում է. «Զմանկունս ծնեալ մեզ ի քաղդէացւոց սերմանէն զվիմի հարցուք»։ Մենք, մի փոքր փոփոխությամբ ձայնակից ենք լինում մեր երանաշնորհ վարդապետի բացականչության. «զմանկունս ծնեալ մեզ ի միջին դարուց սերմանէն ղվիմի՜ հարցուք»։ Թողանք արևմտյան նոր ազգերին, տեսնելով իրենց հին ասպետական ամրոցների մնացորդքը, ատամնավոր պարիսպները և գոթական տաճարները քաղցրությամբ հիշել միջին դարերը, եթե միայն կարող էին, որովհետև նոքա էլ, թեև Հռովմից աղատված, այնուամենայնիվ, ոչ միշտ վարդեր են քաղել իրենց այգիներից, իսկ մենք, որ զոհ գնացինք միջին դարերի խավարին, չենք կարող քաղցր հիշատակ ունենալ նոցա մասին նայելով մեր ամրոցների, քաղաքների և տաճարների ավերակներին։

Գիտենք զուր չեն անցնում դարերը, այսինքն նոքա իրենց ազդեցությունը անում են ազգերի վրա. ընդունում ենք, բայց ինչ է մեր պաշտոնը։ Ի՞նչ է քաղաքակրթությունը, status qus? ամեն այդ ազդեցությունքը, որոնց հետևանքը և նշմարքը երևում է մինչև այսօր ազդի մեջ, այդ Դանիելի ասած «աւերածի պղծութիւնը» անխտիր սրբացնե՞լ, անխտիր նոցա առջև ծունկ չոքել ու խո՞ւնկ ծխել, որովհետև մինը հազարամյա է, իսկ մյուսը հինգհարյուրամյա, թե՞ ջնջել այդ ազդեցությանը հետևանքն անգամ։ Եվ եթե պիտի կապենք մեզ այդ խավար անցածի հետ, եթե խոստովանելով մեր հիվանդությունը, այնուամենայնիվ պիտի ուզենք միջնադարյան թարախը պատվաստել մեր վրա որպես նախապահպանողական հնար (ինչի՞ց), եթե նույնիսկ մեր ցավի և հիվանդության պատճառը պիտի առնունք որպես ճար ու դեղ, է՛լ ո՞ւր ենք խոսում կրթության և լուսավորության վրա, ո՛ւր ենք առաջադիմություն և քաղաքակրթություն բառերը բերան առնում։

Գեղեցիկ է խոսում հոյակապ Լիբիղը իր նամակների մեջ, «Երևակայությունը, հարյուր հազար դիպվածներում ստեղծում է հարյուր հազար մոլորությունը․ և չկա ոչի՛նչ բան այնպես վնասակար գիտության առաջադիմությանը, ոչի՛նչ բան, այնպես, հասկացողոլթյունքը խավարեցնող

  1. Առհասարակ փորձական կամ բնական գիտությանը թշնամիքը իրենց անուսումնասիրությանը և նեղ հայացքը հիմնում են այն սուտ վարդապետության վրա, թե այպ գիտությունքը վնասակար են կրոնին։ Այս աններելի սխալ է, քանի որ առաքյալը քարոզում է «աստուծու աներևույթքը նորա արարածներովն են իմացվում»։ Ինչի՞ ուրեմն վախենում են այդ արարածքը քննելուց։ Բնական գիտությունը առաջ է գնում մինչև բաների սկիզբը։ «Եթե մենք ուզենք ավելի հեռու երթալ, այն ժամանակ մի հատ միայն կտեսնենք պատճառ պատճառի,– արարիչ աստվածը» (Կատրֆաժ, Կերպարանափոխությունը կանդանական աշխարհում, տե՛ս այդ պատվական աշխատության վերքին տողերը)։