Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հակասություն ունեին կանթեղի գաղափարին։ Նույնպես և լուսատու միջատներից առաջացած կամ վերջապես մի մարդու ձեռքով վառված սովորական կրակի գաղափարքը նույնպես համաձայն չէին կանթեղի ավանդության։

Հետո ի՛նչ դուրս եկավ. էլ ոչինչ չմնաց, այս չէ, այն չէ։

Ոչ, մնաց և մեր կարծիքով ավելի հավանականը, որ կարող էր շատ անգամ երևցած լինիչ և այսօր էլ երևիլ որպես Արագածի գլխին այնպես և ուրիշ տեղերում։ Մեր բոլոր հետաքննությունքը համոզեցին մեզ, թե այդ սքանչելի կանթեղը ուրիշ բան չէ, եթե ոչ սուրբ Հելմոսի կրակը, որ մի դիպվածում էլ անվանում է Կաստոր և Պոլլուկս:

Այդ կրակի վրա էլ սուրբի անունը, որ կպել է մանավանդ ստիպում է մեզ մի փոքր տեղեկություն տալ նորա մասին, որպեսզի ընթերցողք մի գերբնական բան չհամարեն սորան և չասեն, որ եթե սուրբի միջնորդությամբ դարձյալ պիտի մեկնվի այդ կրակը, էլ ու՞ր Լուսավորիչը թողած գնանք մի սուրբ Հելմոսի քամակից, որին բնավ մեր եկեղեցին չէ ճանաչում։ Սուրբ Հելմոս խոսքը, ինչպես կարծում են Հելենեի ավերանքից է առաջացել, որովհետև այդ կրակը քրիստոնեությունից առաջ

[1]

  1. Հայտնի է բնագետներին, որ ծծումբը հալվում է միայն մոտ + 80° Ռեոմյուր կամ ավեչի ճիշտ խոսելով +101° Ցելսիու (սանտիգրատ), իսկ այն քանը, որ սառած ջրի պես պիտի ծուլ-ծուլ կախ ընկնի, պետք է որ առաջ հալվի։ Եթե ասենք թե ծծումբը անմիջապես այդ քարերի մոտին է, այն ժամանակ նորան հալեցնելու համար պիտի կարոտինք վերոգրյալ աստիճանի ջերմության. ի՞նչ տեղից է Արագածի վրա այդ ջերմությունը։ Այս մեկ քար։ Երկրորդ, եթե ծծումբը անմիջապես այդ քարերի մոտ չէ, այլ նոցանից հեռու, այսինքն խորը, սարի մեջ, իսկ քարերի վրա նորա ճեղքվածքներից կախվում են միայն ծուլերը, այդ ավելի ծանրացնում է բանը, պատճառ, այդպիսի դիպվածում ծծումբը պիտի որպես շոգի բարձրանա սարի խորքից մինչև այդ քարերը. ծծումբը շոգիանալու համար կարոտ է +320 Ռեոմյուր (+400° սանտիգրատ). ի՞նչ տեղից է այո ջերմությունը: Պետք չէ մոռանալ, որ այդ աստիճանը ջերմության հարկավոր է ոչ միայն նորան շոգիացնելու, այլև այդ վիճակի մեջ պահելու համար, որովհետև ջերմության աստիճանը իջածին պես, շոգին կփոխե իր վիճակը և որպես կարծր մարմին կնստի, այն համեմատաբար սառը տեղում։ Եվ որովհետև հեղուկ կամ կարծր մարմինը չէ կարող ինքն իրեն ցածից դեպի վեր բարձրանալ, այլ պիտի որ այգ փոխանցումը լինի շողու կերպարանքով, ուրեմն պիտի ենթադրել, թե ծծումբի հանքից մինչև Արագածի այն տեղը, ուր երևում են այդ ծուլերը, կա մի անցք, մի ճանապարհ, որ ունի վերը գրած ջերմությունը: Ծծումբի շոգին երբ ճնշվում է, փոխվում է դեպի կարծր մարմին, դեպի փոշի, որ հայտնի է քիմիայի մեջ անունովս ծծմբածաղիկ. flor. sulphuris որ ծուլ-ծուլ կախվեյու ընդունակ չէ, և հալվելու և հեղուկ կերպարանք ստանալու համար, որ հետո ծորելով սառեր, կարոտ է վերը հիշված +101°—: Բացի սորանից կան և ուրիշ մանրմասնությունք, որ ավելորդ ենք համարում հիշել, հուսալով սր ընթերցողը կհասկանա