Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրվել մի վարդապեաի նզովքի և այդ ավանդությունը մինչև այսօր նստած չէ՞ ազգի մեջ։ Հայաստանից այնքան բազմության դուրս գնալն, նորա թափառական պանդխտությունը Արևմտյան Եվրոպայի մեջ, նորա քաշածները և այդ պատճառով Շիրակի գավառի ամայանալը, որպես նաև Անի քաղաքի ավերակ մնալը, այդ նզովքի պատճառով չէ՞։ «Անի քաղաքը անիծված է. ո՜վ որ այնտեղ բնակվի, նույնպես կանիծվի», այս չէ՞ մինչև այսօր ազգի ամենամեծ մասի գաղափարը»։ Ահա միջնադարյան սքանչելի ուղղության մեկ արդյունքն էլ. այսպիսիներ ո՜րքան կան։ Մենք գրագետներ գիտենք (իրենք ասում են թե գրագետ են), որ ժողովրդի աչքը բանալը, հերետիկոսություն են համարում, հանդգնաբար հրատարակելով։ Կցանկանայինք իմանալ, թե ժողովրդի մոլորության պատճառ լինելը, երկրից երկիր տարագրելը և բախտի անգութ հարվածներին մատնելը, յուր սարոք ի՛նչ ուղղափառություն է։ Թո՜ղ դժոխքի ջամբռ մատենի[1] մեջ գրե մեր անունը պարոն Բեհեղզեբուղը, միայն թե մենք բյուրավոր ժողովրդի մահին, տառապանքին պատճառ եղած չլինինք։ (Ուխտիւք խնդրէի ես իսկ ի՛նքն նզով լինիլ ի Քրիստոսէ, վասն եղբարց եւ ազգականաց իմոք ըստ մարմնոյ, որ են իսրայէլացիք» (թուղթ Պօղոսի առ Հռովմայեցիս, Գլ. Թ, համար 3)։

Թո՛ղ չկարծվի, թե մենք տգիտաբար զարմանում ենք այս նեղսիրտ և հալածասեր ուղղությանց վրա. քա՛վ լիցի՛։ Բոլոր Եվրոպան անցավ այդ կամուրջից. հայտնի է, թե կարգը, մեկ օր մեզ էլ պիտի հասներ, և ուրա՜խ ենք, որ հասել է. պատճառ, դա ցույց է տալիս մեզ ազգի առաջշարժությունը։ Մանավանդ սրտաշարժ է անմահ Գալիլեյի գլխի անցքը, որ իր աստեղարաբշխական և բնագիտական հավիտենակա՜ն գյուտերի պատճառով, այլև Կոպերնիկի տիեզերական համակարգությունը պաշտպանիչով, իր յոթանասուն տարեկան հասակում հալածվեցավ տմարդի ինկվիզիցիոնից և չարչարվեցավ նորա խավար բանտերում։ Այնտեղ ստիպեցին նորան գլխաբաց և ծնկաչոք կարդալ մի արհամարհելի

  1. Նկատի ունի էջմիածնի վանքի գիրքը, մատյանը։