Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայհոյությունք գտնե, երբ խոսք է լինում աստուձու աչքի, ձեռքի, կամ բարեկամության մասին։ Եթե ազգի խամության պատճառով հնարավոր է այս, ապա ուրեմն է՛լ ավելի հարկավոր էր աչքի տակ ունենալ այս խամությունը այն դատողությանց մեջ, այնպիսի առարկաների մասին, որ բնավ չեն ենթարկվում ամբոխի նկատողությանց և չեն դիպչում հոգու բարօրության,— ինչպես են բնական գիտությունքը։ Այս պատճառով խոսելով այդ գիտությանց վրա, չէ կարելի եզրակացությունք հանել բիբլիական ասացվածներից, այլ, նկատողություններից և հարկավոր փաստերից, որովհետև և՛ բնությունը և՛ Աստվածաշունչը միօրինակ գոյացած են աստվածային խոսքով» (Հուստոս Լիբիղ, նամակ 4. տես և նորա ավելվածը)։

Դառը բողոք. բայց որքան տող, այնքան ճշմարտություն։ Թո՛ղ, մի՜շտ օրհնվի գիտության նահատակների անմահ և նախանձելի հիշատակը։

Միայն Արագածը չէ, որ տվել է իր հարկը միջին դարերին. մեր վեհափառ Ազատ Մասիսը նույնպես ձգել [է] այդ խավար դարերի գանձանակը իր լուման։Ո՛վ չգիտե էջմիածնի «Լուսավորչու» ասված քամին, որ ամառները ամեն իրիկուն արևը մտնելու ժամանակ բարձրանում է Մասիսի կողմից և զովացնում է էրված փոթոթված Արարատյան դաշտը։ Արդա՛րև, նայելով ցերեկվա ջերմության աստիճանին, ստուգապես կարելի է ընդունել այդ քամին որպես երկնային պարգև։ Ես ինքս, էջմիածնի մեջ սեպտեմբերի սկզբում, սատկած ձուկի պես բերանս բաց մնացած, անհամբեր սպասում էի, թե ե՞րբ արևը պիտի թեքվի, որ իմ ալևոր Մասիսի կենարար շունչը ինձ հասնի ու մի քիչ զովացնե։ Անշուշտ, մի վտանգ, մի մոլորություն չկա և չէ կարող լինել, եթե ժողովուրդը չգիտե այս բանի զորությունը, բայց և այնպես գիտենալը ավելի օգտակար համարելով, գրում ենք մի քանի տող, ներողություն խնդրելով ընթերցողից, որ մեր գրվածքը շատ ճյուղավորվում է այս անգամ։

Արևը սաստիկ տաքացնում է որպես Արարատյան դաշտը, որ ամեն կողմից գրեթե շրջապատված է ապառաժ և մերկ սարերով, նույնպես և Արագածի վիթխարի քարակտուր մարմինը։ Թողում եմ բոլոր դաշտի մեջ ցիր ու ցան ընկած, թե ավերակներից մնացած և թե սարերից եկած անհամ քարերը։ Թեև, այո՛, ոչ փոքր բան են սոքա, որովհետև բովանդակ դաշտը լիքն է այսպիսի քարերով։ Այս սարերը, դաշտը և քարերը արևի ճառագայթներից սաստիկ տաքանալով, ջերմության բնական օրենքով, որ լայնացնում է ամենայն մարմին, լայնացնում և անոսբացնում են Արարատյան դաշտի օդը։ Հյուլեքը այս օդի, որ անմիջաբար