Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե մենամարտում էին երբեմն-երբեմն զվարճության համար, ինչպես հավատացնում է մեզ մեր հեղինակը, բայց ի՞նչ հարաբերություն կա հարսանիքի սիմբոլական արարողությանը և թագավորական զբոսասիրության մեջ։ Փեսայի թե թուր կապելը, թե որսի գնալը, թե մենամարտությունը, այս բոլորը իրենց սիմբոլական բնավորությամբ հարկագրում են մեզ կարծել, թե դոքա շատ հին ժամանակներից, և թագավորներից առաջ ժամանակներից, մնացած արարողությունք են կամ այդ արարողությանը փշրանքը։ Մի երիտասարդ ամուսնանալով մի աղջկա հետ, բարոյական պարտականությունք է առնում իր վրա մարդկային ընկերության առջև պաշտպանել իր ընտանիքը, կերակրել նորան և առհասարակ դեպ դնել մի կոպիտ ուժի, եթե սա որևիցե կերպով կամենար վրդովիլ նորա ընտանեկան խաղաղությունը։ Եվ մեզ թվում է, թե թուր կապելը, որսի գնալը և մենամարտությունը անին իրենց մեջ այս պայմանների սիմբոլական խորհուրդը, որ փեսան հրապարակով ցույց է տալիս և ապացուցանելով ընկերության իր այրությունը և արմժանավորությունը իրավամբ ստանում է իր կինը։

Թե ի՜նչ բանի նշան է թուրը, այդ մասին խոսիլն էլ ավելորդ ենք համարում[1], իսկ որսի համար ասում ենք այսքան, որ ամեն ազգ իր մանկության ժամանակ ապրել է և այժմ ևս վայրենիքը ապրում են որսորդությամբ։ Տարակույս չկա, որ և մեր ազգը անցել է մի անդամ զարգացման այդ աստիճանը, և մեր համար եղած է երբեմն ժամանակ, երբ ամեն հարստության հայտարարքը էին զանազան կենդանիների մորթեր և ոսկորներ (զենք շինելու համար)։ Արդեն քաղաքակրթության մեջ մեծ առաջադիմություն է, երբ մի վայրենի, թափառական որսորդությամբ պարապող ազգ սկսում է երկրագործության ձեոք զարկել, բայց այդ բանը կարճ ժամանակում չէ լինում, դարեր են անցնում և ժողովուրդը արդեն ստացած է լինում շատ կանխամուտ կարծիքներ, բնական երևույթների թյուր ըմբռնողությունը և այլ հազար ու մի բան, որ գալոց ավելի լուսավոր ժամանակը պիտի աշխատեր քերել այդ բոլորը։ Թե մինչև ո՞ր ժամանակ պարապել են Հայք որսորդությամբ․ կամ, ավելի լավ, ե՞րբ է մտել նոցա մեջ երկրագործությունը, որպես ընդհանուր

  1. Այստեղ մեր միտքը ընկավ շարականի այն տեղը, որ ասում է «... զէնն արքայական, սպանման գործի կենաց արքային ՚ի կենաց գործիս նուիրեալ․․․»։ Եվ մենք հիշեցինք այս տողերը, կարդալով պ. Պռոշյանի ծանոթաբանությունը (եթ. 189) թուրի դիվահալած զորության մաոին։ Համեմատիր այս բոլորը չնաշխարհիկ Աբովյանի հոյակապ խոսքերի հետ (Վերք Հայաստանի, եի․118–121), ուր ընդարձակած և կերպարանագործած է այս սքանչելի վարդապետությունը և ուր էրված չի դիմացել որ մի քանի տող ծանոթություն չգնե (Ծ. Հ.)