Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի աղջիկ խայթն, դորա միակ ճարը պար գալն է. և պար գալ բազմությամբ, խմբովին, ոչ այնպես համրաշարժ, ինչպես մեր «կուռբռնուկը» կամ ռուսաց хоровод-ը (մոլդովանների մեջ էլ կա մի այդպիսի կուռ, բոնուկ) այլ շատ արագությամբ, այնպես որ էլ ուժ չմնա պարը շարունակելու: Երկրագործական աշխատությանը ժամանակ, երբ աղջիկը չէր ուզում բանիլ կամ թե ուզում էր իր սիրականին տեսնել, հերիք էր որ մի աղաղակ բարձրացներ, թե մորմը խայթեց։ Իսկույն, բոլոր բանվորները թե պատանիքը և թե աղջիկները թողում էին իրենց աշխատությունը։ Հարկավոր էր հոգի փրկել. ո՛վ կարող էր մեղադրել։ Ակնթարթի մեջ զլվում էր Տարանտելլան (tarantella պարի անուն է)։ Ծույլը զբոսնում էր, սիրահարքը հանդիպում էին միմյանց, պար գալիս իրար հետ, տեսություն էին նշանակում կամ մի նշանաբան դնում։ Եվ երթ ամենքն էլ իրենց ցանկության հասած էին, մորմից խայթված աղջիկը առողջանում էր. արևն էլ մտնելու վրա. ուստի ամենքն էլ գոհանալով ուրախ-ուրախ գնում են իրենց տունը։ Ով կարող էր ասել թե Տարանտելլան (մորմապար ?) պատվական հնար չէ, կամ զորություն չունի մորմի խայթոցի ընդդեմ, երբ աշխարհ, արարած իր աչքով տեսնում է, որ երեկ մորմից չարաչար խայթված (?) աղջիկը, մյուս օր ողջ առողջ բանում է իր բանը։

Հիվանդների լուռ ու անխոս գնալու մասին (Փարպի) կամ նոցա գլխին ձիու սանձ փաթաթելու վերաբերությամբ (արդյոք էշի սանձը ի՞նչպես է. բնա՞վ զորության չունի), չնայելով մեր հեղինակի արած ծանոթաբանությանը, մենք ոչինչ գրական բան չենք կարող ասել, որովհետև այդ երկու արարողությանց կամ պայմանների մեջ մի ազդվություն չենք տեսնում, որ բնության մեջ տեղ ունենար և հակամետ ենք կարծել, թե դոքա ուխտագնացության ավելորդությունը լինին։ Ասիացին, որի երևակայությանը միշտ բորբոքված է (Ասիան առնում ենք միայն բարեխառն և ջերմ աշխարհների վերաբերությամբ) գաղտնախորհուրդ և սիմբոլական բաներով, շատ հասարակ արարողությունքն էլ գիտե խճողել զանազան նշանական ձևերով և պայմաններով,– զարդ խաբեբայության,— որոնք թեև ըստ էության ոչինչ խորհուրդ կավ զորություն չունին, բայց և այնպես ամբոխի աչքին երևցոզ լինելով, ստիպում են բերանաբաց ժողովրդին խորհուրդ ենթադրել այդ բաների, մեջ։ Հայտնի է թե հնարողը, կամ նորա քարոզը հռչակվում է խոր փիլիոսփա. պատճառ, նա միայն գիտե այդ բոլորի գաղտնիքը և նորա ձեռքին է խորհրդավոր և գերբնական գիտությանը բանալիքը։ Մի՞թե ավելի մեղավոր են Բուզդայի րոնզերը և Բրահմայի բրամինները։

«Սոս և Վարդիթերի» մեջ կարելի էր է՛լ մի քանի այսպիսի ցնդի