Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հրաժարվելով, իր վիզը դնել անցածի լուծի տակ, այնպիսուն ասելիք չունինք։

Եթե ցանկալի և հոգով լափ ցանկալի է նոր լեզվի համազգային միությունը,ապա ուրեմն պիտի ուրախությամբ ողջունել մի ամբողջ գործ, որ կատարված էր որևիցե գավառական բարբառով. պատճառ, նոր լեզվի հիմնավոր գիտությունը, նորա մշակությունը և աոաջատարությունը, որպես նաև ապագա միության գաղափարը առանց այդ գավառական բարբառների օգնության աներևակայեւի է անգամ։ Մեր այստեղ քարոզած դրությունքը պաշտպանելու համար հավաքած ենք շատ փաստեր, բայց այստեղ, մեր հատվածի նեղ շրջանակը չէ ներում ազատ ընթացք տալ նոցա։ Բայց այսչափ անհրաժեշտ ենք համարում ասել, որ ստրկանալով հին լեզվին, առանց ժողովրդին ականջ դնելու, լեզվի նոր ծլած ձևերը, որ դեռ թարմ են և կերպարանագործվելու վրա, կապելով և ճնշելով անցածի և մեռածի պատանքի մեջ, նոր լեզվի մշակության գաղափարը ազգին համար դաոնում է նույնպես ամուլ և անպտուղ ինչպես հին և մեռած լեզվի գործադրության գաղափարը։ Անշուշտ, այս խոսքերը չեն նշանակում, թե հին լեզվի լծից ազատելով նոր լեզվի մշակությունը պիտի դնել այս կամ այն գավառական բարբառի լծի տակ։ Տեղական կամ գավառական բարբառը ազգի ընդհանուրի համար գործնական արժեք չունի և նոր լեզուն այս կամ այն գավառական բարբառի տակ, դրականապես մշակելու գաղափարը նույնպես ամուլ և անգործադրելի է, ինչպես հին լեզվի գաղափարը, ինչպես սորա ստրկության տակ աճած նոր լեզվի գաղափարը։ Այս տեսակ մշակությունքը արդեն իրենց սկզբունքով հակասական են նոր լեզվի մշակության սկզբունքին, որ է որքան կարելի է առավել շատ և առավել մեծ բազմության հասկանալի կերպով խոսել։ Այս պատճառով, նոր լեզուն պիտի նայվի և մշակվի ինքնուրույնաբար, առանց ամենևին հին լեզվից խպնելու, առանց գավառական բարբառների կամ օտար լեզուների ազդեցությանց ստրկանալու։ Բոլոր գավառական բարբառների էական տարերքը, որ իրենց ձևով և կազմությամբ ավելի ընդունակ են, կենդանի — ընդհանրության լեզվի վրա պատվաստվելու, պիտի ընկնին ճարտար հեղինակների քուրայի մեջ և այնտեղ քիմիաբար միանալով պիտի դուրս գան «ոչ որպէս թլպատութիւն կամ անթլպատութիւն, այլ որպէս նոր արարած»[1]։ Ծանր խնդիր է այս և իր բնությամբ շատ ժամանակի կարոտ, բայց գո՛նե, այս է մեր ճանապարհը, այս է մեր պարտականությունը, որ ինչքան մեր

  1. Մեջբերումը՝ Ավետարանից: