Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տիկինը,— որ տեսանում եք իմ հագուստը այդպես անկարգ, ի՛նչ առնես. տան հարկավորությունքը ստիպում են երբեմն դուրս գալ սովորական տարազից։

— Ոչինչ, ոչինչ,— կրկնեց այցելուն,— դուք ներեցե՛ք ինձ, որ ես այսպես անհանգիստ արեցի ձեզ, ես չգիտեի...

— Ի՞նչ անհանգստություն է, պարոն Մկրտիչ, զոքանչի համար և առհասարակ ծնողքի համար, փեսայի նոցա տուն գալը,— ընդհատեց նորա խոսքը Թյությունճի֊Օղլու տիկինը,— ամենայն ժամանակ բաց է մեր դուռը։ Ի՞նչպես է Վարդ-Խաթուն խնամուս առողջությունը։

— Փառք Աստուծո։

Խոսքերը վերջացան և տիրեց մի քանի րոպեական լռություն, երևում էր մի բան կամեր ասել պարոն Մկրտիչը, բայց չէր համարձակվում։

— Երևի,— ընդհատեց լռությունը Թյությունճի-Օղլու տիկինը,— կամենում էիք տեսանել Մանուշակս, այնպես չէ՞, պարոն Մկրտիչ, բայց նա միայն ամաչել էր, ի՞նչ առնես, աղջիկ տղա է, նորան այնպես կվայելե։

— Չէ. ես ձեզ տեսանելու և խնդրելու եկել էի,— ասաց կակազելով պարոն Մկրտիչը,– որ եթե կարելի է այս յոթն շաբաթի մեջ հարսանիք առնեինք. պատճառ, ես հիսնակից հետո գնալու եմ Ղրիմ և կմնամ այնտեղ մինչև զատիկ. զատկից հետո մինչև աոաջին պսակները չէ կարելի այդ. իսկ հունիսի մեջ, ես նույնպես միտք ունիմ...

— Երթալո՞ւ դարձյալ,— հարցրեց Թյությունճի-Օղլու տիկինը,— ո՛ր կողմ... Աստված հաջողե։

— Տիկի՛ն, առակ կա, ասում են, թե «երեխային միրգ խոստացիր, սուրբին մոմ», այսինքն, որ խոստացել ես, պիտի կատարես։

— Դու ուխտի մասին ես խոսում,— շարունակեց Թյությունճի-Օղլու տիկինը։

— Ամենևին այդպես,— պատասխանեց պարոն Մկրտիչը,— ձեզ հայտնի է, որ ես դեռ անցյալ տարի պիտի երթայի, եթե եղբայրս չվախճաներ, բայց այս տարի անպատճառ պետք է գնալ, ուխտ դնել և չկատարելը հաջողության մեծ վնաս է, ավուր կարճություն է. մանավանդ ես ինչ որ խնդրել եմ, ուխտ դնելով, ստացել եմ, փառք Աստուծո։

— Շատ բարի,— պատասխանեց Թյությունճի-Օղլու տիկինը,— Աստված ընդունելի առնե. բայց, որդի՛ս, բանը այս է, որ մեք դեռևս պատրաստություն չունինք։ Նա1 ևս անցյալները, որ խոսում էինք, ասաց

1 Նախիջևանի կանայք, եթե «նա» ասեն, պիտի նորա այրը հասկացած. պատճառ, ամոթ է այրը ասել կամ անունը տալ. փոքր ինչ հասակավոր կանայքը մարդ են առում։ (Ծ.Հ.),