Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույն կառավարության տակ էին քաղաքականապես։ Երկուքն էլ ասիացիք, երկուքն էլ արևելքցի և խորհելու, խոսելու ձևերով բնականապես մոտ. պատճառ, ինչպես ասացինք, անխտիր միևնույն պայմանների տակ են ապրում։ Ով որ միայն ազգ ազգից բաժանում է անունով և կրոնով, այնպիսին չէ կարող պատասխանել կամ մեկնել, թե ի՜նչ է այն երևութի բնական և հոգեբանական պատճառը, որ թուրքը համ է առնում հայի վհատ ու աղիողորմ խաղերից, տաղերից, ինչպես և հայը թուրքի խաղերից, բայց երկուքն էլ անզգա Բեթհովենի սիմֆոնիներին, երկուքի համար էլ Մոցարտի Դոն Ժուանը «ձայն բարբառոյ յանապատի»։ Երկուքն էլ հազար փառքով նախընտիր են համարում երգել. «Ափսոս քեզ հայոց խեղճիկ ժողովուրդ», կամ «Կռունկ ուստի կուգասը» և Քյոռօղլուի «Այվազըն գյումիշ բչաղը»։ Քյարամի և Աշըգ-Կարիբի խաղերը։ Ո՞րն է լավ, ո՞րն է վատ՝ դորա վրա չէ խնդիրը, երևույթը հարկավոր է առնուլ որպես իրողություն։

Բայց այնպիսին, երբ աչքի տակ առնու բնությունը, երկու ազգի կյանքերի միօրինակ և միաձև աճելությունը, երկուքի էլ ընկճված և հարստահարված վիճակը, այն ժամանակ բանը աշկարա կլինի, որ հայը և թուրքը այս տեսակ կապերով միմյանց հետ կապված լինելով, անշուշտ, հոգեբանական երևույթներով իրարից չէին կարող հեռու լինել։ Թող ինչ կամին խոսին, բայց մարդկային հոգին ցոլացնում է արտաքին բնությունը։

Այսօրվա օրս, մեր նոր լեզվի բաղդասությունը մեծ մասով թուր¬ քի բաղդասության պես է. թուրքի՞ցն է մտել, թե՞ ինչ բնական կամ ընկերական պայմանների տակ թոլրքինը, որ կերպարանագործվել է նույն պայմանների տակ ինքնուրույնաբար կերպարանվել է և հայինը՝ այգ մասին թող որչափ կամին լինին շատ կամ քիչ հավանական կարծիքներ, բայց մենք այս երևույթը առնելով որպես իրողություն, տեսնում ենք, որ չնայելով մեր նոր լեզվի բարբառների տարբերության, նորատրամաբանությունը, և բաղդասությունը ամեն տեղ մեկ է։ հաչակիր արշավանք քարոզել այդ բաղդասության ընդդեմ, հին լեզվի բաղդասության իրավունքը պաշտպանելով, համազոր է նոր լեզուն սպանելու և ժամանակի և պատմության արդեն արած պրծած ազգեցոլթյոմւքը ուրանալու։ Մենք կարող ենք շատ բան ցույց տալ և հին ւեզվից, որ նույն է այսօրվա աշխարհաբարի կամ տաճիկ ասված բաղդասության կամ ձևի հետ. հերիք չէ այս. կան ոճեր և ձևեր, որ սեփական են գրեթե համորեն մարդկության։

Մեկ մարդ տասը տարի մնալով մի օտար ընկերության մեջ, քիչ շատ ընկնում է այդ օտար լեզվի, օտար ոգու ազդեցության տակ. Հայը 38 Նալյտանդյան, Երկեր