Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազար տարի ընկած լինելով թուրքի, թաթարի և ուրիշների ազդեցության տակ, ի՞նչպես կարելի է պահանջել, որ պատմական ի րողությոլնքը իրենց կնիքը խոր չղրոշմեին ազգի սրտի և հոգու վրա. ի՞նչպես կարելի է, որ այգ դրոշմը չցոլանար նորա լեզվի և մտածելու ձևերի վրա։ Հա-յոց ազգը դեդեոնյան բո՞ւրդն էր, որ ցողի տակ մնալով չթրջվեր։ թե՞ մովսիսյան մորենին, որ կրակից չէրվեր, հայտնի է, թե այս սքանչելի հատկոլթյունքը չէր կարող ազգը ունենալ, հայտնի է թե պիտի թրջվեր էլ, էրվել էլ։ Բայց այդքան բան անցնելուց հետո երբ պատվաստը (լավ է թե վատ, այն չէ խնդիրը) բնիկ է դարձել, հնար կա՞ այդ բոլորը քերել հանել հինգ միլիոն ժողովրդի վրայից և նորա տեղ բուն հայկական տրամաբանությունը կամ բաղդասությունը դնել, որ այսօր անսո¬ վոր է ազգին։ Ի՞նչ էական խորհուրդ ունի կենդանի ժողովրդի իրավուն, քը ոտքի տակ կոխելը, քանի հազար տարի առաջ մեռած հայերի իրավունքի անունով։

Շատ ազդերի գաղթ ական ք ուրիշ մեծ ազգերի մեջ մտնելով անհայտանում են կամաց-կամաց։ Հայոց ազգի մեջ մտած են հրեայք, ինչպես Բագրատունիք և ուրիշ շատ հասարակ ցեղեր։ Հայոց ազդի մեջ մտած են հնդիկներ, որ էուսավորչի ժամանակ էլ դեռ իրենց նախահարցը որպես աստված պաշտում էին Տարոնում։ Հայոց ազդի մեջ մտած են չինացիք, ինչպես Մամիկոնյանց ցեղը։ Գուցե այդ ցեղի նախահայրը, երբ փախչում էր Չինաստանից, իբրև երևելի մարդ, ունենար իր ծառայքը կամ բարեկամքը, որ նույնպես մտան հայոց ազգի մեջ. թողում ենք պատմության անհայտ խառնուրդները քիչ կամ շատ։ Այսօր» այս տողերի գրողը, կամ նոցա ամեն մի կարդացողը, չէ՞ որ հայ է։ Լավ որ հնար չկա իմանալու թե վ մեզանից ինչ ազգից է ծագում, ապա թե ոչ, բուն տոհմական հայերը, չնայելով որ այդ խառնված օտար սերունդքը հազարավոր տարիներով մասնակից էին եղել նորա ճակատագրին, նորա ցավին և ուրախության, և որոնք բացի հայից ուրիշ անուն չունեին այսօր, այդ տոհմական հայերը, ասում ենք նորանց էլ պիտի մերժեին որպես ոչ բնիկ հայեր։ Հազար տարի ազգի վրա եղված բնական և պատմական ազդեցությունը ուրանալով, նորա հազար տարի որպես սեփական գործ դրած բաղդասությունը մերժելը և նորա տեղ հինը դնելու փորձը ինչ զանազանություն ունի վերը դրված մաքրասիրու թյոլնից։

ճշմարիտ է, երբ դպրությունը միայն գիտական առարկաների վրա խոսի, այնտեղ այն աստիճանի կարոտ չէ այն դատ ասք ար տված ձևերին, թեև կարոտ միշտ բաղդասության, բայց երբ ուզե նա ազգի կյանքի մեջը մտնել, ապա ուրեմն այդ դատապարտված ձևերը են նորա ապահով