Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեսիս մի բուռ հող գցես,
Իմ տեր ու տիրական բալա։

Շնորհքով գոռով տղա դա՛ռ.
Սաղ աշխարհքը ձեռդ առ.
Էս մեր դուշման ազգերին,
Խեղճացրու հոգին առ։

Ձենդ լսողը սասանի,
Ծակը մտնի, տազ անի,
Ասի, հրես, Գրիգորը,
Կը տա ինձ ու կըսպանի։

Գերի ա մեր հայ ազգը,
Ղոչաղների թալ ազգը,
էս անիրավ թարքի ձեռին,
Փչացավ մեր կես փալ ազգը։
       
Իմ Գրիգորը մենծանա,
Դուշմանի աչքը հանա.
Հայի ազգին օգնելով,
Փառք ու պատվի տիրանա։


Մենք ավարտեցինք մեր հատվածը, «Սոս և Վարդիթեր» ազնիվ և պատվական աշխատության մասին, որ մեզ շատ մտքերի պատճառ դարձավ, որպես և շատ էջեր լցնելու. մենք, հրապարակով, հանդիսաբար և կացրդաբար հայտնում ենք արգո հեղինակին մեր սրտա՜նց շնորհակալոլթյունը, ավելի ընդարձակություն և ավելի կերպարանադործություն մաղթելով նորա պայծառ ընդունակությանը։

Մեզ էլ շնորհավորում ենք, Խանումի խոսքերով (եր. 76), թե «Աչքդ լիս. փառք աստուծու, անշառ, անխաթա էս հավկիթն էլ շուռ տվինք»։