Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեգելը և նորա ժամանակը

ԲԵՌԼԻՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԵՋ ԿԱՐԴԱՑԱԾ ՀԱՅՄԻ ԴԱՍԵՐԸ: Թարգմ. ՍՈԼՅԱՆԻԿՈՎԻ-Ս. Պ. Բ. 1861.

Քաղվածք և մտածությունք

«Ամեն փիլիսոփայություն ուրիշ բան չէ, եթե ոչ նորա ժամանակը, փոխադրված դեպի միտք (перебеденное в мыслн) և հիմարություն է կարծել, թե որևիցե փիլիսոփայություն անցնում է իր ժամանակակից աշխարհից դեպի դուրս»[1] (Հեգել, Իրավանց փիլիսոփայության հառաջաբանության մեջ[2]):

Այս դրությունից պարզ երևում է, որ փիլիսոփայությունը իջնելով իր լոկ տեսական աթոռից, ոտք է կոխում իրական պատվանդանի վրա։ Հայտնի է, թե ինքը ժամանակը ուրիշ բան չէ, եթե ոչ հասկացողության և կարծիքի գումար, որևիցե առնված հասարակության. առնված միջոցում։ Թոկլի մեթոդը և աշխատությունը — համակցել մասնավոր երևույթքը և մի ամբողջություն տալով նոցա, հաջորդ երևույթքը ընդունել որպես կրավորական արդյունք — շատ մոտ է ըստ սեռին Հեգելի այս դրության։ Եվ իրտվ որ, չէ կարելի կարգավորապես ուսանել պատմության ոգին, մինչև նորա մասնավոր երևույթքը չհավաքվին դեպի մի որոշյալ աղբյուր, որտեղից դուրս էին եկել։ Հայտնի

  1. Ռուղոլֆ Հայմից (1821 — 1901) բերված այս և հետագա բոլոր մեջբերումները կատարված են նրա «Հեգելը և իր ժամանակը» աշխատության (1857 թ.) ռուսական թարգմանից (Р. Гайм.-«Гегель и его время», пер. Сольянкова, СПБ, 1861), որ եղել է Նալբանդյանի տրամադրության տակ, բանտում։
  2. Բանտում Մ. Նալբանդյանի տրամադրության տակ եղել են նաև ոոս նշանավոր գիտնական Տ. Ն. Գրանովսկու (1813—1855) աշխատությունները, որոնցից կատարված են այս և հետագա մի քանի մեջբերումները։