Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է, թե այս դրությունը իսպառ սասանեցնում է կամքի դրական ազատությունը, որովհետև ենթարկվում է շրջապատող աշխարհի և ժամանակի ազդեցության և զուգակշռվում Է։

Գրանովսկին, թեև խոստովանում է այս դրությունը, բայց ոչ դրականապես։ Նա ասում է, թե որովհետև պատմության, թեև անժխտելի, օրենքի կատարումը չափված չէ ժամանակով, ուստի գլխավոր ներգործող անձին որակությունքը կարող են ազդել այդ կատարման ժամանակի վրա. և ցավում է, որ Մեկենտոշից ջոկ ուրիշ հեղինակները շատ քիչ ուշադրություն են դարձնում պատմության հոգեբանական տարրի վրա։ Այստեղ դարձյալ ասում է, թե ներգործող անձը հանդես չէ գալիս որպես լոկ գործիք, այլ ինքնակայապես կամ Որպես պաշտպան կամ որպես հակառակորդ պատմության օրենքի և այլն (Собран. соч. Грановского т. 2. եր. 319—320։ Այն հատվածի մեջ, որ դրել էր Օդենի գրքի վրա Histoire de Henri VIII et du schisme d′Angleterre, par M. Audin, Paris, 1847, 2vol.)։

Հեգելը անդրդվելի հետևելով իր դրության, մի ուրիշ տեղ փիլիսոփայության պատմության հառաջաբանի մեջ, երես 9) ասում է թե «պատմության փորձերը անպտուղ են անց կենում, խրատական հետք չթողնելով մարդկային հիշողության մեջ»։ Ինձ թվում է, թե այս անպըտղությունը բնական է, որովհետև ապագա մարդը ենթարկվելով իր ժամանակի ազդեցության կրավորականապես պիտի ներգործե ժամանակի ոգուն համեմատ, այստեղ անցածի խրատը հազիվ թե կարող է արժեք ունենալ. Գրանովս[կին] խոստովանում է այս, բայց թույլ տալով պատմական խորհրդի ազդեցությունը, որ աճել էր անցածի, մնացած ավանադությանց հիման վրա (տե՛ս Գրան[ովսկու] ճառը, կարդացած Մոսկվայի համալսարանում 1852, հունվար 12, տարեգլխի հանդեսի պատճառով.Грановский, I, եր. 27)։

«Օրենքը պատմաբանաբար հասկանալը,— ասում է Հեգելը իր աշխատություններից մեկի մեջ,–—որ (այսինքն հասկանալը) աշխատում է ցույց տալ նորա (այսինքն օրենքի) հիմքը մոռացված սովորությանց. և արդեն մարած կյանքի մեջ. դորանով իսկ պարզապես վկայում է, որ այդպիսի օրենքը կենդանի ներկա ժամանակի մեջ ոչ խորհուրդ ունի, ոչ արժեք»[1] ։ Այս դրությունը ավելի պարզ կերպով հասկացնում է և արդարացնում է իր (այս երեսի սկզբում) փիլիսոփայության մասին դրությունը։ Ի՛նչպես հրճվանք է գալիս մարդու վրա, որ կես դար առաջ միմիայն հռչակավոր փիլիսոփային հասկանալի և ըմբռնելի դրությունը

  1. Մեջբերումը կատարված է Հայմից. P.Гайм.— «Гегель и его время», стр. 8.