Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այսօր կարոտություն չունի ապացուցանելու նաև շատ միջակ հասկացողությամբ մարգոց։

Բայց դու տե՛ս, որ Հեգելի դրությունը ներգործում է և իր փիլիսոփայոլթյան վրա, որի ժամանակը անցած լինելով կարող է նայվել որպես անցած կյանքի առաջացուցած արդյունք, որպես հիշատակարան գերմանական ոգու կերպարանագործության պատմության մեջ, և ոչ ավելի։ Փիլիսոփայական համակարգությանց ժամանակները անցան, այժըմ կրիտիկի ժամանակ է. համակարգությանց կործանումը արդեն մի մեծ և հոյակապ համակարգություն է, թեև կործանվածների պես գլուխներ, պրակներ ու կատեգորիաներ չունի։ Բարվոքել մարդկային կյանքը — ահա՛ փիլիսոփայությունը, ինչ ճամփով կուզես գնա, միայն թե խորհուրդը և նպատակը այն լինի։ Հայտնի է, թե ավելի կարճ, ավելի բնական և ավելի հաջող ճամփան ընտրելի է, քան թե այն բարակ և միգապատ ճամփաները, որ ցույց էին տալիս այս ու այն փիլիսոփայական համակարգությունքը։

Հայմը Գ դասի մեջ ասում է, «Հրեական (մովսիսական) օրենսդրության ոգու մեջ, Հեգելի կարծիքով, ցոլանում է Քանթի փիլիսոփայության «վերացական մորալիզմը»․ սերը և կյանքը, ահա այն հասկացողությունքը, որ օգնում են Հեգելին ներս մտնել քրիստոնեական կրոնի և նորա արարողությանը խորունկ խորհրդի մեջ։ Հրեական ոգու մեջ – սորանով մտածում է նա (Հեգելը) հասկանալ վերը հիշած հակադրությունը, այս պատճառով աշխատում է համեմատություն գնել քրիստոնեության գլխավոր հիմքերի և սիրու և կյանքի հասկացողության մեջ – հրեական հասկացողությամբ ներողության և հանցանքի մեջ անանցանելի վիհ կար, բայց օրենքով տրված պատիժը համարվում էր մաքուր արդարադատություն, հանցանքի և պատիժի շաղկապը է լոկ հավասարությունը և ոչ կյանքը»։ Աչքի տակ առնելով միմիայն այս հավասարությունը, անհնարին է խոսք ևս մեջ բերել հաշտության և ապրեցնելու մասին։ Բոլորովին ուրիշ բան է, երբ սերը կշինի կրոնի կենտրոնը, բարոյականության գլխավոր նշանաբանը։ Միմիայն նույն իսկ մարդուց, նորա ամբողջ գոյությունից է բխում և հանցանքը, և օրենքը և ճակատագրի իրավունքը։

Այսպես էին այն Ժամանակ — ասում է Հայմը—Հեգելի հասկացողությունքը սիրու իսկության մասին, որպես մարդու բոլոր բարոյական ձգտողոլթյունքը կառավարող գործիքի մասին։

Հայտնի է, թե քրիստոնեության էական տարրը սերն է․ հայտնի է, թե մեծ հիմնադիրը իր վարդապետությամբ վեր ի վայր կործանեց «ակն ընդ ական և ատամն ընդ ատաման» վարդապետությունը, հայտնի է, թե