Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիր, կամ գնա համալսարանների պատշգամբներում քարոզե, գուցե այնտեղ քո արհեստակիցքը հիանան քու խոր գիտության վրա. բնական աշխարհի մեջ, բնության որդոց մեջ դու տեղ չուն՛ս, կարցա՞նք հասկացնել։

P. S. Որպես թե մարդը կավ է, իսկ փիլիսոփայությունը բրուտ. ինչ ձև կամենա կտա այդ կավին, ցնծա՛։

Փիլիսոփայությանը ըստինքյան գրեթե երեք ճյուղ է բաժանվում, տրամաբանություն, բնական փիլիսոփայություն, բարոյականություն: Գերբնական մասը մարդուն մեջ է դարձյալ, ուստի եթե բնական փիլիսոփայությունից դուրս գա, կորցնում է իր ամրությունը և դառնում է ազնիվ և բարակ զեվզեկություն։

Այս բոլորը եթե իբրև մի առանձին գիտություն, համակարգություն, ավանդվում են մի մարդու գրքի մեջ, և ուրիշները պատրաստ գտնում են նորան և առանց վերստին իրենց անձը աշխատության տալու ընդունում են նորան որպես ծայր գիտության, դառնում են այն հեղինակի արծաթագին ստրուկը, թեև առանց դիանալու և զգալու։ Կորցված ազատությունը երևում է նորանց որպես գտնված ազատություն, հեղինակության հպատակությունը մինչև այն աստիճան շփոթում է հասկացողությունքը։ Ապա եթե փիլիսոփայությունը, այսինքն որևիցե պատրաստ վարդապետության համակարգությունը մերժենք, մարդը ո՛րտեղից ուսանի ուղիղ հասկանալ, և ամեն բան նորա բնական գունով տեսնել և գնահատել։

Այդ փիլիսոփա պարոնը ի՛նլ տեղից առավ իր դրությունքը. հայտնի է, թե կա աղբյուր, կան քննության նյութեր, որ պատվանդան եղան նորա համակարգության։ Իսկ թե նորա փիլիսոփայությունը չունի այդպիսի պատվանդան, ուրեմն, որպես բռնաբարված խելքի արդյունք, առավել ևս պիտի մերժվին և արժանի չեն ընդունելության։ Բայց ստույգ է, որ ընդհանուր պատմությունը, բնագիտությունը են փիլիսոփայության ճշգրիտ աղբյուրը և հաստատ պատվանդանը։ Ուսիր պատմությունը, ուսիր բնությունը, ուսիր մարդը, իմաստասիրե ընկերությունը, օրենքները, մարդկության կյանքի երևույթքը, գտիր պետքերը, ճանչցիր պետքերը լցնելու հնարները և կդառնաս փիլիսոփա, առանց սորա կամ նորա պատրաստած համակարգությունքը ընդունելու։ Գիտությունքը առաջ են գնում և նոցա ընթացքը զարմանալի կերպով լծորդված է իրար հետ։ Տեսաբանության մեջ մի ապակի է մտնում, քիմիայի մեջ մի տարր է ավելանում և ահա բովանդակ գիտությունքը միահղույն վազում են առաջ։ Այս վիճակում լինելով բանի զորությունը, հայտնի է, թե Արիստոտելի փիլիսոփայությունը շիկանում է, մինչ նա ուղեղը