Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ինչպես վերջինը ջնջում է առաջինը: Բայց ֆլորենտացի պուպլիցիստը, մեզ թվամ է թե խոր ավելի մտած է իր առջևը դրած գաղափարի մեջ, ավելի համարձակ հաստատությամբ բռնել է ամեն կողմից իր աոջևի խնդիրը։ Հեգելը իր քաղաքական ասպարեզը «Գերմանիան տերություն չէ այլևս» երեմիականով, ավարտեց իր ընթացքը անգլիական կառավարության ընդդեմ անհիմն զևզեկությամբ։ Զարմանալի է այս կողմից նմանությունը Հեգելի և անգլիացի Բոռքի միմյանց հետ։ Բոռքը իր ծերության ժամանակ, մանավանդ ընկճված իր որդու մահի կսկծի տակ, չկարողացավ կլլել Ֆրանսիո մեծ ոևոլյուցիոն: Բոռքը, որ իր բոլոր կյանքը և ուժը մինչև այն ժամանակ թափել էր ազատություն պաշտպանելու համար, չվախենալով նորա կերպարանքներից, Բոռքը, որ յուր հայրենիքի անձնական օգուտը երկու ձեռքով զոհում էր ամերիկյան անկախության, որի մեջ ազատության նախագաղափարը ուներ մի հզոր փաստաբան երեսփոխանական պալատի մեջ, իր հոգու վերջին կարողոլթյոլնքը ամենայն ուժգնությամբ գործ դնելով Ֆրանսիո հեղափոխական շարժողության, խաչակիր արշավանք քարոզեց ֆրանսիական ազգի ընդդեմ։ Նա հիվանդ էր այն ժամանակ հոգեպես, որդու կորուստը դղրդել էր նորա ուղեղը, ուստի և նորա աչքի առջև երևում էին միայն էոլդովիկոս XVI-ի և Մարիա Անտուանետտի արյունոտ գլուխները, այդ դարձել էր նորա համար աշարժ զաղափար (idée fixe). նա էլ չէր հիշում Լոլդովիկոս XIV-ի բռնակալոլթյունքը, որ շարունակ 50 տարի ոչ միայն քամեցին Ֆրանսիո արյունը և հոգին, ոչ միայն իրը փոխանակեցին անառակ և փտածին կեղևի հետ, այլև հանգիստ չավին բոլոր Եվրոպային։ Նա մոռացել էր թե ինչպես այդ փառամոլ և բորբորիտոն ճակաճնոլթյամբ վարակված Հոլրբոնը ամեն կողմից վնասում էր Անգլիային, երբ Կարլոս II և Հակոբ II Ծտյուարտները էոլդովիկոսի արծաթագին վասսալներ դառնալով, մանավանդ այս վերջինս, նենգում և դավում էին Անգլիո ազատության։ Նա մոռացել էր բուրբոնների (Լուդիովիկոսի XIV և XV) հետամտոլթյոլնքը և ձգտողոլթյոլնքը Օրանժյանի ընդդեմ, և պաշտպանոլթյոլնքը նախ ապարքա Հակոբ 11-ին և վերջը նորա որդուն, որ 70 տարի թագ խնդրելով թափառեցավ մուրացկանությամբ։ Բոռքը էլ չէր հիշում, թե ինչ որ էուդովիկոս XIV–ը սկսել էր, XV֊ը շարունակել էր, ավելցնելով իրեն անաոակությունքը, շռայլությոլնքը և ֆրանսիական ազգի հարստահարելը, նա մոռացել էր, որ XVI նոցանից ոչ միայն պակաս, այլև ավելի էր անցել ամեն չափ ու կշիռ և ֆրանսզների համբերությունը եթե ապառաժ լիներ, չէր կարող դիմանալ որ չպատռեր։ Նա էլ չէր հիշում Անգլիո քաշածները Կարլոս I ձեռքից, չէր հիշում երկայնպաոլամենտը, քաղաքական