Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատերազմները և այսպես անվանված պոչի (երկայն պաոռլամենտի մնացորդքը) լրբությունքը։ Բոռքի ժամանակ անգլիացիք ազատ շունչ էին քաշում, ազգի ազատությունը վաղուց ահա գրած էր Ալբիոնի ապառաժների վրա։ Նա միայն մեկ խոսք ուներ—մա՜հ ֆրանսիական անաստվածներին, մա՜հ թագավորասպաններին, մա՜հ ապստամբներին։

Գերմանական ազգը մեծ ազգ չէ և նորա փոքրությունը և մեծության անընդունակությունը արդեն իրողապես երևում է նորա քաղաքական կյանքում պարզ և շոշափելի կերպով։ Երեսունից ավելի կտորներից բաղկացած նեղսիրտ և միմիայն ֆրանսիական մեծ հեղափոխության շնորհքով մի փոքր մարգ դարձած կառավարություններով, մթնացնում է այն լուսակամարը, որ կապել էին նորա վրա Գյոթեն, Շիլլերը, Լութերը։ Չնչին և ափի չափ տերությունքը իրենց մեջ կենտրոնացած, իրենց կնիքը խոր տպավորում են իրենց հպատակների վրա, որոնց թող կրոնական, այլև ընկերական կյանքի թշնամությունքը, մանր և կեղտոտ դիպվածներում միշտ ոտնահար են եղել և պիտի միշտ լինին գերմանականության։

Ընկած լինելով այսպիսի խեղճ վիճակի մեջ իրողապես, գերմանիկ ոգին իր ելքը աշխատեցավ փնտրել անպտուղ իդեալների մեջ և մինչև այսօր չպակասեցան բերանաբաց փիլիսոփաներ, որ քամի կուլ տալով իդեա քարոզեցին, առանց այդ սքանչելի իդեան երբևիցե, իրենց համար մարմնավորել կարողանալու։ Իրավունք ունի հռչակավոր Բոկլը դատապարտել նոցա այս նեղսիրտ ըստ էության, բայց գերմանական հասկացողությամբ լայն և հոյակապ ուղղությունը։ Եվ միայն Բոկլը չէ, որ դատապարտեց այս սուտ ուղղությունը։ Ամեն խելքը գլխին մարդ, որ գարեջրի շոգիներով չէ բթացրել իր ուղեղը, ասել է ուրեմն և զգում է երբ երես առ երես քսվում է իրական աշխարհի հետ, նա դատապարտել է և պիտի դատապարտե։ Չնայելով այս բոլորի վերա, երբ Հեգելը քաղաքից քաղաք և կայսրությունից կայսրություն իր սքանչելի մտահայաց գիտությունքը կարդալով ման գալուց հետո, վերջապես Բեռլինի մեջ 1830—1831 թվերին, վերջին անգամ կարդում էր պատմության փիլիսոփայության մասին, Ֆրանսիո ռևոլյուցիոնի ռումբը վերստին տրաքեց։ Ֆրանսիական վոզկանական բնության ցնցյունը մեկ գիշերվա մեջ կործանեց Բուրբոնի գահը, որ դաշնակիցների քաղաքականությամբ և պաշտպանությամբ վերանորոգվել էր մեծ հեղափոխությունից հետո։ Ահաբեկություն տարածեց ամեն տեղ այս ցնցյունը և Հեգելը ընկճվեցավ այս երկյուղի ծանրության տակ, ինչպես Բոռքը ընկճվել էր իր որդու մահի ծանրության տակ։

Շատ գեղեցիկ նկատում է Հայմը Հեգելի թույլ լարը. նա ասում է․