Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Կարելի է նորան չարչարում էր մի նախազգացություն, թե այդ տիեզերական նոր շարժողությունը տարածվելով առավել և առավել կարող է ճամփից հանել ոչ միայն տերությունը, այլև համակարգությունը՝ իդեալիզմի համակարգությունը։


Եվ արդարև երկյուղը, թե համաշխարհական հանգստությունը դարձյալ կխանգարվի, հանգիստ չէ տալիս Հեգելին։ Շարժողության ոգին մտավ նաև Անգլիա, որ անհողդողդ պահպանել էր իր կառավարչական ձևերը և առաջին ֆրանսիական հեղափոխության մրրիկը ցամաքահողի մեջ այնքան դեպքեր պատճառելով անվնաս անցել էր նորա գլխից։


— Վերանորոգեցեք,– ասում են Ռոսսելի բարեկամքը,— որ կարողանաք պահպանել․տենդային ամբոխմունքով խռնվում է ազգը պառլամենտի դռներում, որ կարողանար ստանալ թերևս ուժի գործադրությամբ կամակոր տորիների համաձայնությունը ազգային երեսփոխանական համակարգությունը վերանորոգելու համար։ Տեսնելով այս, Հեգելը նորից պուլիցիստ է դառնում։ Նա հրատարակում է Պրուսիո տերութենական լրագրում իր վերջին հոդվածը «Անգլիական վերանորոգության խնդրի վրա քննություն» անունով, «Bill of reform». [1] 14 օգոս.: Ահա այս հոդվածի մեջ Հեգելը նմանում է հալյոլցինացու մեջ ընկած Բոռքին։ Հայմը այսպես է խոսում այս հատվածի վրա. «Այս հատվածի մակարդակը է երկյուղը, թե տերության վերականգնյալ վիճակը կարող է խանգարվել, իսկ այդ կարծիքը ավանդելու եղանակի մեջ տեսականի ծայրահեղ իմաստականությունը(умничанье) խառնվում է պրուսական աստիճանավորի անուրջների(мечта) հետ։ Հեգելը չէ պախարակում ձգտողությունը և վերանորոգության խնդրի (bill) բովանդակությունը, այլ դատապարտում է նույնիսկ վերանորոգության հակամիտությունը, որովհետև վտանգ է տեսնում այդ բանի մեջ։ Անգլիական տերությունը գտնվում է— եթե հավատանք գերմանական փիլիսոփայի խոսքերին— այնպիսի դրության մեջ, որ նա ամեն ուրիշից ավելի բարվոքում է պահանջում, բայց միևնույն ժամանակ ամեն ուրիշից պակաս է ընդունում նորան։ Մանրամասնությանց՝ խոր հարգության արժանի գիտությամբ, Հեգելը ցույց է տալիս անգլիական կառավարչության ստույգ թերությունքը։ Առանց պայմանի պիտի համաձայնել կրիտիկոսի (Հեգելի)հետ ամեն բանի մասին, ինչ որ նա ասում է, օրինակի համար, անճոռնի անդրանկական (майоратный) կառավարության, հոգևոր ծուխերի անկարգությանց, և ուրիշ տեսակ արտոնությանց, անգլիական եկեղեցու դրությանց, անճոռնի կառավարության Իռլանդիո և նորա

  1. Ակնարկում է 1833թ․ ընդունված ընտրական նախագիծը