Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե այդ երևույթը ամենևին անվնաս է, եթե գործ է դրվում միայն որպես զուգակշիռ պահող տարր ընդդեմ նեղսիրտ գրականության:

«Բայց», — շարունակում է Հայմը, որպես թե սթափվելով և հետևյալ դրությամբ իր առաջվա կարծիքները հիմն ի վեր կործանելով, — «բայց», — ասում է նա, – «չէ կարելի երևակայել ավելի միակողմանի դատողություն, քան թե այն, բացառոցաբար հիմնված է անգլիակն տերութենական կյանքի այն մութ կողմերի վրա, և դոցա պատճառով չէ ուզում տեսնել նորա մեջ շրջան առնող առատ ուժերի հարստությունը։

Այստեղ վերստին կատարվում է մեր խոսքը,թե ազատության կենդանի գործողությունը (процесс) մեր փիլիցոփայի համար ըստինքյան ոչինչ արժեք չունր և թե նա (հեգելը) դորա հակառակ տեսնում է ազատության բոլոր արժանավորությունը հասկացողության համակարգութենում և առարկայապես (обьективно) կազմակերպված, հայտնի կարգի մեջ բերված թեև անազատ, դիվանապետական (bureaucratipue) պոլիցակազմ ազատության մեջ»:


Հայտնի է, թե ազատությունը իսպառ կործանել նախադասությունը համազոր է վերը մեջ բերված երկար բարակ ճառին, թե ի՛նչպես է Հեգելի կարծիքը ազատության մասին: Ինչ որ հայմին է վերաբերվում, նա ասես թե մի սառնաթույն է իր մարմնի մակերևույթի վրա, որ տարածվում է, երբ հիշում է այս տեսակ փիլիսոփայական այլանդակությունքը և անմիջապես մերժելով նորանց, աշխատում է թուլացնել անախորժ տպավորությունը այդ ժանգոտ գաղափարների՝ թե՛ իր և թե՛ լսողի վրա:

«Հասկանալ է», — շարունակում է Հայմը,-թե ինչ խորհուրդ պիտի վերագրել Հեգելի սահմանադրական շինվածին և նորա պատահաբար ինքնավարությունը (самоуправленки) հարգելուն: Ոչ մի տեղ ինքնավարության սկզբունքը չէ հասել մինչև այդ աստիճան պարունակության (объем) այդպիսի մեծության և դորա հետ միասին ոչ մի տեղ, այդ չափով և այդպիսի ուժով չեն երևել նորա օրհնածը հետևանքը, ինչպես անգլիական պառլամենտականության մեջ»: Ի վերջո՞, խոստովանեցավ գոնե հայմը, թեյև մի փոքր առաջ համաձայնում էր թե անգլիական սահմանադրությունը «անհոգ հավաքույթ է ստորական սահմանադրությանց»:

Հեգելի կարծիքով, այդ պառլամենտականության շտեմարան է պոլիտիկական ապականության և անխելքության, «Ձևավոր ազատության աղաղակը և փայլը»,-թույլ չէ տալիս ոչ ստույգ ազատությանը ասում է սքանչելի փիլիսոփան,-«թույլ չէ տալիս ոչ ստույգ ազատությանը աճել և ոչ իսկ հիշել նորան: Ազատության դիմակի տակ գոյացել է շահասեր և ագահ օլիգարխիա, որ