Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործակից էր եղել (օգնել էր,содействовавшная) ամենևին գարշելի հանրապետականության». (15 օգոստ.)։ Ստորասական արտոնությունքը, ժամանակի թանձրությամբ արմատացած եսականությունը և ամենից ավելի ազգի բազմության անհասկացողությունը, նույնպես և խաժամուժ ամբոխի ախտերը, ահա այն տարերքը, որոնցից բաղկացել է անգլիական սահմանադրությանց կյանքը։

Անգլիական պառլամենտի մասին Հեգելի դատողությանց մեջ, լիքը չափով կարելի է նկատել նույն սահմանափակությունը, նորա նախապաշարմունքներով, և նույն հոգեկան ախտավոր ամբոխմունքը, որ հատուկ բնավորություն է տալիս պոլիտիկական կուսակցությանց դատողությանցը, երբ նոքա խոսում էին իրենց հակառակ կուսակցությանը մասին։ Պրուսական դիվանապետականությունը միավորված գերմանական գաղափարականության (idealism) հետ, կուսակցություն է կազմում անգլիական տերությոuնական կարգադրությանը և Բեկոնի հայրենակցաց գործական-էմպիրիկական խորհրդի ընդդեմ։ Ինչպես կուրմարկյան կիսասպան (юнкер) դատողությունք է անում ամեն ոչինչ բանի վրա, նույնպես է Հեգելի դատողությունքը անգլիական ազատության հիմնական սկզբանց մասին։ Հերիք չհամարելով ընտրողության և կաշառելու պատճառով առաջացած ամբոխմունքի և անկարգության ամենասաստիկ կտրուկ գծերով նկարագրությունը, նա մինչև անգամ խոսակցությունքը (առաջարկությունքը և դիմ ադրությունքը) և պառլամենտական ճառերը համարում է որպես չնչին փոխանակիչք (замен) իմաստության, որ նստած էր կանաչ մահուդի առջև և որ երևցնում էր իր ենթակայությունը հրովարտակների (акт) ահագին բազմության պատրաստությամբ, ինչպես մի հրովարտակների գործարան։ Այդ ժողովների մեջ ժամանակի մեծ մասը անցնում է, անդամների իրեն անձնական դրությանը բացատրությամբ և նոքա առաջարկում են իրենց կարծիքները ոչ որպես գործին պատկանավոր անձինք, այլ որպես արտոնունակ (привилегированый) գոյությունը և որպես ատենախոսը։ Այդ ատենաբանների գեղեցկախոսությունը «անձնագովությամբ լիքը դատարկաբանություն է» — միայն խելացի հայտարարությունքը այնպիսի մարդերի, ինչպես է Դուքս Վելլինգտոնը, ողորմություն են գտնում Հեգելից»։

Մեզ շատ հասկանալի է, թե ինչի՞ համար Դուքս Վելլինգտոնի հայտարարությունքը հանդիպում են Հեգելի հարգության։ Վելլինգտոնը իբրև զորապետ և ռազմագետ (стратегик) այո՛, ունի հոյակապ արժանավորություն, բայց պատերազմի դաշտից դուրս, մարդկային և ընկերական հարաբերությանը վերաբերությամբ, նորա տեսությունքը, հասկացողությունքը և հայացքը փոխադարձ չափով (пропорция)