Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


են և մոտենում այն աստիճան ոչնչության, որ նաև մի շատ հասարակ քաղաքագետ և շատ հասարակ պուպլիցիստ չէին կարող առանց ամաչելու արտաբերել իրենց բերնից այն խոսքերը, ինչ որ դրված էին Դուքս Վելլինգտոնի հայտաբարությանց մեջ։ նա դրականապես ընդդեմ էր ամենայն վերնորոգության և պատերազմական դրական կարգերը (дисциплина) շատ խոր տպավորություն արած լինելով մեծ զորապետի ուղեղի վերա, դարձել էին նորա համար sine qua non[1], նա կարծում էր թե ինչպես պատերազմի հաջող ելքը շատ դիպվածում կախվում է գնդի անձայն հնազանդությունից, այնպես ևս մարդկային կյանքը ավելի հաջող ընթացք կունենա, եթե այն ռազմական փիլիսոփայությունը ընկերական և բարերար սկզբունքների տակ կերպարանվելով հիմք դառնան տերութենական սահմանադրությանց կազմվածքին:

Իհարկե, ինչպես ուրիշ շատերը և մանավանդ Դուքս Վելլինդտոնը առատորեն քաղած լինելով իր սկզբունքների արդյունքը պատերազմի դաշտում, մոռանում են, թե պատերազմը մարդկային կյանքի մեջ, բնական, սովորական երևույթ չէ, այլ ցավագարական և պատահական, որի օրենքը երբեք չէ կարող դրվել մարդկային սովորական և ընկերական կյանքի վրա, առանց վնաս տալու այդ կյանքի բնական առողջության և առանց պատվաստելու այն ցավագարական ախտերը նորա կազմվածքի մեջ։ Պատերազմում մի ժամ, մի րոպե հերիք են շատ անգամ դարավոր հույսեր ոչնչացնելու, աշխարհի զուգակշիռը խանգարելու համար և այդ մի ժամը կամ րոպեն կարո՜ղ է և հարմարություն ունի, շլերի այն զլված վիճակում, դրական հնազանդություն գնվիլ: Զինվորը դուրս է եկած իր ընկերական կյանքի շրջանից. նա ընկերական և քաղաքային կյանքի մեջ պաշտոն չունի. նա այն միջոցին ճնշված է նեղ շրջանակի մեջ և որոշված նպատակով—մեռցնել կամ մեռնել։

Բայց այնպես նեղ, որոշյալ և սահմանափակ չէ մարդկային կյանքի առողջ վիճակը։ Զինվորը միայն թշնամու հետ կարող է զարկվիլ, ուրիշ ոչինչ պետք, ոչինչ հարաբերությունք, ոչինչ վիճակ չէ կարող նորան պատահել։ Իսկ մարդկային առողջ կյանքը իր լայն ճանապարհի վրա ամեն վայրկյան զարկվում է անթիվ պետքերի, անհամար հարաբերությանց և վիճակների հետ։ Հայտնի է, թե այս երկու մոմենտքը, պատերազմը իբրև ցավագարական (патологический) և առողջ կյանքը իբրև բնիկ (նախագաղափարական (нормальный), երբեք չեն կարող միևնույն լարով լափվիլ, միևնույն ուղղությամբ քայլել, առանց անօգուտ և վնասակար դառնալու։ Բայց ի՜նչ անես, որ Հեգելի պես մարդը փրկություն է

  1. (Լատ.) Անխուսափելի: Խմբ.: