Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնում բոնական ֆրիդրիկոսնհրի ձեռքով դարբնված շղթայի մեջ, քան թե այն սահմանադրության, որ միմիայն անգլիական մարդը կարողացավ իրագործել և որին հաջորդեց ուրիշ կերպարանքով նորա գաղթական եղբայրը՝ Հյուսիսային ամերիկյան դաշնակցությունը։

Ո՛վ չէ տեսնում, որ անգլիական սահմանադրությունը տակավին չէ հասած իր վերջին կատարելության, բայց խնդիրը այստեղ է, թե այդ կատարելություն ասվածը արդյոք անշա՞րժ նպատակ է, դեպի որը մոտեցներ ամեն մի հաջող քայլափոխ, ամեն մի որոշյալ ժամանակամիջոց. չէ՞ որ մարդկային հասկացողությանց լայնանալու չափով և կատարելության գաղափարը շարժում է դեպի առաջ։ Հայտնի է, թե փրկությունը դրած է դեպի կատարելությունը անդադար ձգտողության մեջ, որովհետև այդ երևույթի մեջ երևում է առողջ կյանք։ Եվ մարդը կամ իր քաղաքակրթության աստիճանից պիտի հետ դառնա, կամ բարոյապես պիտի մեռնի և նորա հասկացողությանց շրջանը անբացվելի պիտի փակվին, որ նորա կատարելության գաղափարը մնա անշարժ, բայց և այն ժամանակ տակավին չէ կարող հասած լինել նորան, որովհետև գաղափարի և նորա մարմնանալու մեջ կա ժամանակ և ուժ, որ պիտի գործ դրվի մինչև այն կետը, բայց և կետը կվազե առաջ ձգտողության ուժգնության չափով։ Սորանից հետևում է, որ մարդը դադարելով կատարելագործվելու ձգտողությունից, չէ կարող այն վիճակում մնալ, ինչ վիճակի հասել էր, քանի որ ձգտողության զսպանակը գտնվում էր լաված վիճակի մեջ։ Նա պիտի հետ դաոնա այն րոպեից սկսած, երբ կանգնել էր իր ճամփի վրա։ Հայտնի է, թե այս բոլորը կարելի է մտածել մի մարդկային ընկերության վրա, որ աճում էր ինքնակայապես։ իսկ այն ընկերոլթյունքը, որի հասակը չափվում է հոգաբարձության ազատ կամքից առաջացած չափով, այնտեղ հանդեսը պատկանում է ֆրիդրիկոսներին և մարդկային ընկերությունը իջնում է անչափահաս որբերի աստիճանը։

Մյուս կողմից քննադատելով անգլիական սահմանագրությունքը, ինչպես կարելի է՝ դադարել միմիայն նոցա թերությանց վրա, նետելով միանգամայն բոլոր հաստարմատը և փրկարար դրությունքը, որոնց հիմքերի վրա աճում է անգլիական մարդու իրավամբ պարծեցած ազատությունը։ Բացի սորանից, թող նորան դատապարտե մի ավելի ազատ և ավելի վսեմ սահմանադրությանց ենթարկված մարդ։ Բանը մինչև կոմիզմ է բարձրանում, երբ քաղաքականապես ճղակտոր եղած և մարդկային իրական կյանքին բոլորովին անտեղյակ և թափառական գաղափարների ստրուկ գերմանացին է բերան բանում անգլիական