Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/604

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տես թե ինչ է պատմում Հայմը Հեգելի բերնով, լսիր որ անկաճդ չար չսլե:

«Այստեղ»,— ասում է Հեգելը, այսինքն Պրուսիս մեջ,— «կատարված է այն աշխատությունը, ինչ որ դեռ Անգլիան պիտի կատարե․ պրուսական թագավորների խորին խելքը և ճշմարտության սերը, նույնպես և գիտական լուսավորության բազմադարյան աշխատությունը, արդեն իրագործել են այն, ինչ որ չկարողացան անգլիական ազգին տալ նորա երևեցուցիչքը։ Նախանձը թագավորական իշխանության կարողության վրա է անգլիացիների իսպառ անխորտակելի նախապաշարմունքը։ Մինչև անգամ մտադրյալ վերանորոգությունը, ինչպես առաջուց կարելի է գուշակել, կառաջնորդե միմիայն դեպի կորստաբեր հետևանքներ։ Այս պատճառով, եթե նաև հաջողություն գտնե խնդիրը (bill), որի մասին է այժմ վեճը, և ճանապարհ բանա դեպի պառլամենտը տիրապետող համակարգության հակադիր մարդոցպատերազմը կարող էր լինել միայն ավելի վտանգավոր պատճառ, արդատոնությամբ շահի և ավելի հիմնավոր ազատության պահանջողությանց մեջ չէր լինել ոչինչ միջին ծայրագույն իշխանություն, որ կարողանար բռնել նորանց և հաշտեցնել։ Միմիայն կառավարությունական իշխանությամբ կարող են հաջողակի իրագործվել իրավանց և ազատության խելացի և հիմնավոր սկզբունքը։ Անգլիո մեջ, իշխանությունը արտոնունակ դասակարգի ձեռքին է։ Այս պատճառով, ավելի կանոնավոր և հիմնավոր սկզբունքների երևեցուցիչքը, պիտի երևցնեն իրենց մեջ, կառավարության և ներկա բաների կարգի ընդդեմ՝ միմիայն դիմադրություն։ Իսկ այդ սկզբունքները չեն կարող ցույց տալ իրենց խորհուրդը և նշանակությունը իրենց բոլոր թանձրացյալ (կոնկրետնի), գործական ճշմարտության և գործադրության մեջ, ինչպես Գերմանիայում, այլ միայն ցույց են տալիս նորան ֆրանսիական վերացականության, անուրջի վտանգավոր կերպարանքով։ Վերանորոգսւթյանց իրացուցումը հակասում է անգլիական տերությունական սկզբունքին, այս պատճառով, հազիվ թե կարողանան նոքա իրագործվել առանց տերության և հասարակության շաղկապը սաստկապես սասանեցնելու»։

«Ավելորդ ենք համարում,— ասում է Հայմը,— մերժել ինքնաբավական և երկչոտ գիվանապետականության շաղակրատությսւնքը։ Շուտով այդ բաները գրվելուց հետո, ինքը պատմությունը ապացուցեց, թե ինչպես անհիմն էին այս մռայլոտ գուշակությունքը Անգլիո մասին, նույնպես և հայրենիքի վերականգնյալ գրության վրա գաղափարական