Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց Հեգելին տրված չէր տեսնել ոչ այն և ոչ էլ մյուսը. Հեգելը մեռավ խոլերից նոյեմբեր. 14-ին 1831–ին»[1]

Պարտական ենք այստեղ մի երկու խոսք ավելացնել այն պատճառով, մանավանդ, որ Հեգելի այս տեսակ կարծիքների մասին նմանեցինք Բոռքին։ Բայց վերստին կրկնում ենք, Բոռքը հիվանդ և սասանյալ ուղեղով, և մինչդեռ Հեգելի ամբողջ համակարգությանց մեջ կան իր վերջին փիլիպոսականի հետքերը, Բոռքի անցած կյանքի վրա, մինչև նրա հիվանդանալը, չկան այնպիսի մութ գույներ, որ կարողանային խավարեցնել նորա անպայման և անշահախնդիր ազատասիրությունը։

Հետևյալ խոսքերով վերջացնում է Հայմը իր դասերը։

«Նա մեռավ իր գործունեության միջակետում, իր փառքի բարձրության մեջ, իրեն հետևող բազմաթիվ ամբոխի խոր հարգությունը կատարելապես վայելելով։ Նորանից հետո մնաց ոչ միայն մի հզոր համակարգություն, այլև մի հզոր և մի լայնատարած դպրոց (ուղղություն) և այդ դպրոցը ըստ էության էր նորա ստեղծվածը և մինչև անգամ նորա փիլիսոփայության մի մասը։ Այդպիսի մի համակարգություն անհնար է երևակայել առանց ձևավոր, հուսալի և գործարանավորված ընկերության։ Այս Համակարգությունը, իր բովանդակությամբ լինելով էնցիկլոպետիկական, իր արտաքին երևույթով բնականապես տարածողական էր։ Նա ուրիշ սահմանագլուխ չգիտեր բացի գիտության սահմանագլխից, նա կարող էր իրագործել իր հասարակաց հասկանալի լինելու ձգտողությունքը միմիայն աշխատության մասնատությամբ (разделение труда) նա կարող էր շարժվել և լայնանալ մինչև անվախճանը, նորա բանախոսության (диалектика) և նոր երկմտության(двусмысленность) օգնությամբ, նորա հետ կարող էին բարեկամանալ բոլորովին միմյանց ներհակ հասկացողությանց մարդիկ և նորա նշանակերպերի (формула) տակ կարող էին թաքնվել որչափ անկեղծ, նույնչափ և նորա կեղծից ոչ ազատ պաշտողքը։ Իր սկզբամբ միապետական, փակված և բացառողական էր այդ համակարգությունը, ինքնըստինքյան շրջափակում էր նա իր հետևողքը մի մշտական կենտրոնացությամբ խմբի մեջ և կախողության զգացողությունը վարձատրում էր անպայմանության հպարտ գիտակցությամբ։ Համակարգության այս հատկությանց հետ միավորվեցավ և նորա արարչի (Հեգելի) տրամադրությունը (настроение) և դրությունը։

Զարմանալով Րիշելիոյի և Նապոլեոնի սեփական առանձին հատկությունքը ճնշելու արվեստի վրա, նա ինքը միևնույն ժամանակ

  1. Տե՛ս Р. Гайм «Гегель и его время», ст․ 377-378