Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



մի էր ամեն տեսակ փիլիսոփայության և կարծիքների մեջ եղած առանձին հատկությանց։ Նա ձգտում էր հպատակեցնել միտքը նույն խիստ կարգին և նույն հնազանդության, որին հպատակված էր մարդոց կամքը»։[1]

Հայմը շարունակելով իր ստորագրությունը և նկարագրելով Հեգելին ավելի դիվանապետական, քան թե նույնիսկ Պրուսիո այն մամանակվա տերությունը, նույնպես և նորա օրագիր հրատարակելը, նորա նկրտմունքը ևն ևն, ի վերջո վերստին հնչեցնում է առողջ բանականության ձայնը։

«Բայց,— ասում է նա (Հայմը),— կենդանի պատմության և նորա մեջ շրջան առնող ոգու ուժը, ամեն ուսումնական կուսակցություններից զորեղ է և համակարգությանց բոլոր շղթաներից ամուր։ Հեգելի համակարգության մեջ, նույն այն բանը, որ շինում է նորան համակարգություն և հնար է տալիս նորան դպրոց կազմելու, պատկանում է կրթության արդեն անցած ձևին. ինչ բան որ ուզում էր կյանքը շարունակել, պետք էր որ ավելի երկար ապրեր[2] , Օգոստոս 16, կես գիշեր։

Ոչ Հեգելի աշակերտ ենք և ոչ Շելլինգի, բայց արդարությունը ստիպում է խոստովանել, որ երկուսի համակարգությունքն էլ մեծ օգուտ ցույց տվին գիտության ընդհանուր ձևերը հայտնագործելով, որոնց միջնորդությամբ առաջ է դնում զարգացման գործողությունը։ Այս հայտնագործությանց հիմնական արդյունքը երևում է հետևյալ առածի մեջ. «Զարգացման վերին աստիճանը իր ձևով նման է սկզբին, որտեղից առաջ է գնում այդ զարգացումը»։

Այս վարդապետությունը բովանդակում է իր մեջ շելլինգյան համակարգության արմատական իսկությանը, որ Հեգելը ավելի ճիշտ և ավելի մանրամասն քրքրել և քննել է, և ընդունելով որպես հիմնական սկզբունք կազմել է իր համակարգությունը, ուր տիեզերական կյանքի բոլոր երևույթների մեջ, սկսելով նոցա շատ ընդհանուր վիճակից մինչև էության յուրաքանչյուր առանձին կարգի ամենաճիշտ մանրամասնությունքը երևում է այս վարդապետությունը։[3]

Հեգելը դրականապես ասում է թե «միջին տրամաբանական մոմենտները, ավելի քան թե ուրիշները չեն հասնում առարկայական էության,

  1. Տե՛ս Р.Гайм․ «Гегель и его время», ст. 378.
  2. Տե՛ս Р.Гайм. «Гегель и время»ст.378.
  3. Տե՛ս Р.Гайм. «Гегель и время»ст.378.