Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալիս, այլ բերանը միայն, և այն ամաչելուց և այլ հազար տեսակ հարկադրող պատճառներից, ի՞նչ ուխտ է, որ դնում է աղջիկը մի մարդու հետ առանց նորա երեսը անգամ տեսանելու։ Մարդ, մի ասեղ, մի մատնոց գնելու լինի, հարյուր անգամ կնայի, որ չխաբվի, որ դեռևս չնչին արծեքի բան է, որ կարող էր վատ եղած ժամանակը դուրս ձգել բոլորովին, իսկ ամուսնությունը մի՞թե մի ասեղի, մի մատնոցի չափ արժանավորություն չունի, որ առանց նայելու, տեսանելոլ և քննելու պիտո է լինի, և այն այնպիսի ժամանակ, մինչ ո՜չ փոխել կարելի էր, ո՜չ վաճառել և ո՜չ դուրս ձգել։

Մինչդեռ Մանուշակը այս մտածությունների վերա էր, դուռը բացվեցավ Թյությունճի-Օղլուի ձեռքով։

Այս ուրախ և անհոգ մարդը ներս մտանելով կարծես թե հոտով իմացավ, որ յուրյանից հառաջ մի տխուր բան անցել էր այդ տեղ, և այս պատճառով շուտով հարցրեց կնոջից։

— Ի՞նչ կա. ինչի՞ է քիթդ կախած։

— Ամբողջ օրը տուն չես եկել, այժմ եկած չեկած, այդ է քո քաղաքավարական խոսքը,— պատասխանեց կինը։

Թյությունճի֊Օղլոլն ժպտեցավ և ասաց.

— Եթե բանը քաղաքավարության մնա, մեք երկուսս ևս միմյանցից պակաս չենք, ո՞վ է տվել մեզ քաղաքավարություն, ծնողքս մի կին մարդու մոտ տվել էին ինձ կարդալու 9 տարեկան հասակումս, հազիվ թե քերականը ավարտել էի, հեգ սաղմոսը սկսել, վեր առեցին տվեցին վաճառականի մոտ աշակերտ, փոքր ի շատե եթե և անունս գրել գիտեմ, այդ ինքս իմ աշխատութենովս սովորել եմ. իսկ դու այդ ևս չգիտես,— հավելացրեց նա մի տեսակ կատակով։

— Ուրեմն թե այստեղ մի քաղաքավարի մարդ կա, այդ իմ Մանուշակս է, որ ջրի նման կարդում է աշխարհաբար Ավետարանը և ուսանում է միշտ, եթե ուներ պարապ ժամանակ։ Բացի Դորանից մեր քաղաքավարության ժամանակը անցել է, այժմ թող մատաղահասքը նային, նոքա թող աշխատին, որ լինին քաղաքավարի, խելոք, ուսումնական, բարոյական և այլն:

— Քաղաքավարի և պատվական մարդ կամի՞ս,— ասաց ԹյությունՃի-Օզլուն՝ հանելով վերարկուն և տալով Մանուշակին,— ահա պարոն Շահումյանցը։

Այս խոսքի վերա փոքր մնաց, որ Մանուշակը ձեոքիցը ցած ձգեր հոր վերարկուն։

— Ես այսօր,— շարունակեց Թյությունճի-Օղլուն,– ղահվետնից դուրս եկած տուն էի գալիս, հանկարծ պատահեց պարոն Շահումյանցը,