Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թյությունճի-Օղլուն,— վեցերորդ ժամն է, կարելի է որ շուտով գա պարոն Շահումյանցը:

— Ես վաղուց արդեն հրամայել եմ թեյի մեքենան դնել, — պատասխանեց կինը, — կարծելով, թե ղու տանն էիր, բայց լավ եղավ, որ շուտով եկար։

Թյությունճի-Օղլուն առեց ծխաքարշը, լցրեց թաբակով և սկսեց ծխել. նորա դեմքի վերա երևում էր իսկույն մի տղայական հպարտություն, մի բարակ ժպիտ պատճառված այն բանից, որ պարոն Շահումյանցի նման մարդը ճաշով պատվասիրել էր նորան։ Թեպետ ԹյությունՃի-Օղլուն շատ այն տեսակ մարգերից չէր, որ ամենայն բան զոհում են մի հարուստի ժպիտին կամ կիսաքաղցր, կիսաթթու խոսքին, չեմ ասում, դեռ եթե մի այդպիսի պարոն ճաշի կանչե յուր մոտ, մեծ շնորհ է ռամկական կարծիքով. ճշմարիտ է. Թյաթյունճի-Օղլուն, եթե մի րոպե ուրախանում էր, կամ այս մտածությունը ևս գալիս էր միտքը, որ արժանի է եղել պարոն Շահումյանցի սեղանին, մյուս րոպեումը իսկույն անձնաճանաչությունը հրամայում էր լափ դնել այդ ուրախությանը, զգացուցանելով, թե այդ մի մեծ արժանավորություն չէր մի մարդու համար, եթե նա սեղանակից էր եղած մի հարստականի։

Թյությոլնճի-Օղլուն լավ գիտեր, որ մարդու արժանավորությունը ժանգոտ ոսկու ու արծաթի վերա չէր, այլ մաքուր սրտի և առողջ բանականության վերա, որի առաջնորդը էր խղճմտանքը, բայց ի՞նչ առնես, կան րոպեներ մարդու կյանքի մեջ, որ նման չէին նորա ամբողջ կյանքի բնավորությանը։

— Այսօր մեր փեսա Մկրտիչը եկել էր մեր մոտ,— վեր աոեց կինը,— և գիտե՞ս ինչ պատճառով։

— Գալը ևս չգիտեմ, ոչ թե պատճառը,— պատասխանեց ԹյությունՃի-Օղլուն ժպտելով և միտքը ամենևին չհեռացնելով այն օրվա ճաշկերութենից։

— Նա եկել էր,— շարունակեց կինը,— որ խնդրե քեզանից, որ դու այս յոթն շաբաթի մեջ ամուսնացնես Մանուշակը նորա հետ։

— Ի՞նչ շտապելու բան կա,– հարցրեց Թյությունճի-Օղլոլն, փոքր ինչ անհանգստացած։

— Ասում է, թե Հիսնակին Ղրիմ պիտի երթա և մինչև զատիկ այնտեղ պիտի մնա, իսկ առաջի պսակներին Սուրբ Կարապետ պիտի երթա:

— Լավ հաշիվներ են. այսպես պիտի առնե, այնպես պիտի առնե, բայց հարցրե՞լ է ինձ, խնդրե՞լ է իմ համաձայնությունը։ Ես գալոց ամառից հառաջ, չեմ կարող հարսանիք առնել, ինչպես կամի, թո՛ղ գնա գա երթալու տեղերը, հետո տեսանենք Աստված ի՜նչ կտա,— ասաց Թյությունճի-Օղլուն,