Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ճշմարի՛տ է, նա երբեմն մեղադրում էր նորանց վատ սովորությունքը, բայց այդ սովորությունքը Թյոլթյունճի-Օղլուի անձնական սովորությունքը չէին, այլ քաղաքի սովորությունքը. այս պատճառով Մանուշակը մեղադրելով յուր ծնողքը, չէր դատապարտում յուր անձը ստահակության մեջ, որովհետև նա մեղադրում էր քաղաքի սովորությունը։

— Ի՞նչ է մարդը,— հարցրեց Շահումյանցը,— այս երեկո ես կամենում եմ խոսել այս հարցմունքի վերա, պատճառ, առավել մոտ է մեզ, և ամենայն բանից հարկավոր է իմանալ, թե ինչ էինք մեք։

— Ի՞նչ կողմից կամենում ես, որ պատասխանեմ քեզ,— ասաց Թյությունճի֊Օղլուն,— այսինքն...

— Ամենայն կողմից,— կտրեց խոսքը Շահումյանցը, տեսանելով, որ կակազում է Թյությունճի-Օղլուն,— պատճառ, մինը առանց մյուսին անկատար էր։

— Չէ,— ասաց Թյոլթյունճի-Օղլուն,— ես կամեցա ասել, թե մարդու արժանավորությա՞ն վերա է հարցմունքդ, թե նորա կազմվածքի։

— Ես հարցանում եմ մարդը, նորա ինչ լինելը, նորա կազմվածքը քեզ պետք չէ և հանդես չունի մեր խոսակցության մեջ. իհարկե, եթե դու ասես մարդու ինչ լինելը, այն ժամանակ պիտո է ասես նորա և արժանավորությունը և պակասությունը։

— Իմ կարծիքով,— սկսեց Թյությունճի-Օղլուն,— մարդը կենդանի է, բայց հոգի ունի, բանականություն ունի և նորա արժանավորությունը այս է գլխավորապես, այլև պատկեր է Աստուծո։

— Փոքր ինչ նման պատասխանեցիր, բայց ոչ կատարյալ. պատճառ, մարդու հոգի ունենալը, բանականություն ունենալը մի հարաբերական արժանավորություն է, եթե համեմատելու լինենք նորան այլ կենդանիների հետ, որ չունեին այդ բաները, բայց ինքն ըստ ինքյան դեռևս չկա դորա մեջ մի ընդհանուր արժանավորություն, պատճառ, դու չես ասում այդ արժանավորոլթյոլնների որակությունքը։

— Որովհետև դու հարցրեցիր ինձանից, թե ի՞նչ է մարդը ընդհանրապես, ես ևս քեզ նույնպես պատասխանեցի։

— Ես սկզբումը ևս ասացի, թե մարդ հարցանելով, կամենում եմ, որ դու պատասխանես ինձ նորա մասին կատարելապես, նորա արժանավորոլթյունքը և պակասությունքը, ոչ թե համեմատելով այլ կենդանիների հետ, որոնք ստոր էին, քան թե մարդը, այլ ընդհանրապես, նորա վախճանը և նպատակը, մի խոսքով մարդը ամենայն կողմից, դարձյալ կըրկնում եմ՝ ոչ ֆիզիկական կողմից, այլ բարոյապես և հոգեբանաբար։

— Ես շատ խորունկները չեմ մտանում,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն,