Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նա այն ժամանակ սուր ունի հատու,
Կըրակ է թափում այրող բերանից.
Մուսան նորանով խոսում է մեր հետ,
Սիրտ է զմայլում նորա երգերից։
Նա այն միջոցին ոչինչ այլ բան չէ,
Բայց եթե թարգման մուսայի խոսքին,
Նորա ասածը, որ նա լսում է,
Մեզի բաշխում է զինչ գոհար անգին։
Ոչինչ դատավոր, ոչինչ իրավունք
Չեն այնքան սուրբ, ճիշդ ջինջ, քան հայելի,
Որքան դատաստան բանաստեղծ հոգուն
Մի բան ասելում՝ թե չար, թե բարի։
Ողջ մին է նորան՝ եթե թագակիր,
Եթե սոսկական քաղաքացի լոկ.
Պատճառ՝ ուղիղը խոսելուց հետո
Պետք է սպասել դառնալու մերկ, բոկ։
|
|
Իստակ ջուր վազուկ, արդյոք ի՞նչ կլիներ,
Որ քո ալիքներ տաներ իմ ցավեր,
Կամ ի՞նչ կլիներ, եթե իմ վիշտ ու լաց
Ինչպես ծուխ օդում ցրվեին հանկարծ։
Կամ ինչո՞ւ համար ուրախությունը
Թռչում է շուտով, մընում է ցավը.
Թո՛ղ քո ալիքներ ցնդեն իմ վշտեր,
Լվանան սիրտս թո՛ղ քո մասնիկներ։
Սիրտս խոցված է զանազան կողմից,
Արյուն ու շարավ կթափի երակից.
Լվա՛, մաքուր ջուր, սրբե՛ ինչպես հուր,
Թո՛ղ փայլի սիրտս, չըմնա մի մուր։
|
|