Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


զարմացավ նա, մինչ ալքը բացած, տեսավ Շահումյանցին յուր առաջևը, որ նորա ձեռքից բռնած աշխատում էր վերա բերել Մանուշակի ուշը։

Արդեն տասն րոպե կլիներ, որ Շահումյանցը պարտեզն իջած ու տեսած Մանուշակը ուշաթափ ընկած նստարանի վերա, վերջին աշխատությունը գործ էր դնում, որ ետ դարձնե նորա զգայությունը։ Վերջապես Մանուշակը մի խոր հառաչանք արձակելով բացեց աչքերը, և տեսան ելով յուր մոտ Շահումյանցը, այնպես զարմացավ, որ ոչինչ չկարողացավ խոսել։ Շահումյանցը յուր կողմից տեսանելով այս անորոշ նայվածքը, քիչ մնաց որ համարե, թե Մանուշակը ընկած էր խելագարության մեջ։

— Ի՞նչ պատահեց քեզ, սիրական,— հարց արեց Շահումյանցը։

— Ես... Ես... ինքս ևս չգիտեմ,— ընդհատված պատասխանեց Մանուշակը, որի սիրտը զարկում էր դեռևս, և որի ձեռների սառնությունը չէր անցանում, չնայելով, որ Շահումյանցը սեղմում էր նորանց յուր ջերմ ձեռների մեջ։

— Քեզ անպատճառ մի բան պատահել է,— շարունակեց Շահումյանցը,— ուշաթափ ընկնիլ... Առանց պատճառի... Անկարելի է։

— Դու ուշացար, Շահումյանց, ես այստեղ սպասում էի քեզ ուղիղ 11 ժամին, հանկարծ մի սպիտակ բան... Չգիտեմ ի՞նչ էր, այնտեղ թուփերի միջից դուրս թռավ և վազեց ուղղակի վերաս... Ավելի ոչինչ չգիտեմ։ Երբ մյուս անգամ աչքս բացի, տեսա, որ դու կանգնած ես մոտումս։

— Ի՞նչպես թույլ ես Մանուշակ, և ի՞նչպես մի փոքր պատճառ դղրդում է քո ջլերը։ Ի՞նչ պիտո է եղած լիներ այն... Անպատճառ կատու կլիներ, որ քեզանից իսկ երկյուղ էր կրել և փախչում էր, թեև նույն ինքը թվել էր քեզ ահարկու կես գիշերվա լռության և խավարի մեջ։ Հանգարտի ր, հոգիս, այժմ ես քո մոտումն եմ. ուրեմն պատճառ չունիս երկյուղ կրելու։ Ճշմարիտ է, ես մի քանի րոպե ուշացա, բայց ես չեմ մեղավորը, փողոցի անիծյալ պահապանը կանգնած էր ձեր պարտիզի պարսպի տակ, այնպես որ նորա ներկայությունը խափանարկու էր ինձ ցած իջանելու այստեղ պարսպի վերայով։ Բավական միջոց սպասեցի, մինչև որ պահապանը գնաց փողոցի մյուս ծայրը, որ ես կարողացա ցած իջանել պարտեզը։

Մանուշակը մի փոքր հանդարտած էր երևում։

— Դու գիտե՞ս, Մանուշակ,— ասաց Շահումյանցը,— որ իմ սերը անչափ է քո վերա․ գիտե՛ս, որ եթե իմ հոգին աշխարհի երեսին ունի մի թանկագին, կամ առավել լավ ասել անգին բան, այդ դու էիր. ուրեմն, ինչպես կարելի է, որ ես ուշանայի և սպասել հարկագրեի քեզ։ Ների՛ր