Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Դու սըրբեցիր ինձ՝ երբ որ ես ծնա,
Ես քո մեջ իստակ ձեռքով թաղվեցա.
Դու լվացող ես հոգու ու մարմնի,
Լվա՛ իմ սիրտս, թո՛ղ քեզ պես փայլի։

Թող մաքուր լինիմ, ինչպես դու սուրբ ես,
Թող ողջ աշխարհին երևիմ քեզ պես։


ՎԵՑԵՐՈՐԴԸ - ՄԻ՛ ՇՆԱՐ

Եվրոպացոց առհասարակ քաղաքական մի ծես էր,
Որ այր մարդը հանդիպելիս՝ կնոջ ձեոը կպաչեր.
Չկար թեև խենեշության մի անպարկեշտ նշանակ,
Թայց վեցերորդ Պիոս պապը դուրս տվեց մի մեծ կոնդակ.

«Որ ոչ մի մարդ այնուհետև կին մարդու կամ աղջկա
Չըհանդգնի ձեռը պաչել ըստ հասարակ կանոնին.
Թե լոկ նայելն աղջկերանց և կամ կնիկների վերա
Սաստիկ մեղք է, արդեն ընդդեմ աստվածային օրենքին»։

Նա պատժում էր, նզովում էր հրապարակավ մարդերը,
Որ յուր խոսքը չէին պաշտում ու յուրյանը հին կանոնով
Վարվում էին միշտ համարձակ, ինչպես յուր քարտուղարը
Բռնըվեցավ այս հանցանքում ու դատվեցավ ժողովով։

Քարտուղարը խելոք մարդ էր, նա գիտեր որ Պիոսը,
Թե կին գտնե, պիտի անշուշտ պաչե նորա ոտները,
Ստրկացել էր նորա վերա, յուր ամոթի փոխանակ
Աշխատում էր ողջ քաղաքին պապը առնել խայտառակ։

Չգիտեմ ինչո՝ւ. բայց գիտեմ որ Դերմանիո թագուհին
Հյուր էր եկել պապի մոտը մի օր, երբ նա տանը չէր.
«Պարտեզումը նա ճեմում է»,— ծառաները ասացին
Թագուհին էլ գնաց պարտեզ, որ գտնվում էր տան մոտին։

Իմ պապը երբ տեսավ նորան, տեսավ չքնաղ երեսը,
Եփ էր գալի երակներում... արյունը.
Թեպետ նա միշտ անսխալ է ու Քրիստոսի փոխանորդ,
Սակայն բռնեց ձեռքը տիկնոջ, քաշեց նորան իրեն մոտ։