Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինը մյուսին, եթե պատրաստ չէին նոքա կյանքները զոհել միմյանց համար։ Ես իմ կողմից. սիրով ցանկանում եմ ամուսնանալ քո հետ, և եթե դու ևս զգում ես քո մեջ այդ մաքուր և վերին ձգտողությունը, եթե քո իմ հետ ամուսնանալու ցանկությունը շարժված չէ իմ անունով, հարստութենով, ապա խոստովանի՛ր ինձ, որ ես կարողանամ հանգստացնել իմ խիղճը այն բանի մեջ, թե ես, ավերելով մի մարդու առաջացրած ամուսնություն, երջանկացուցել էի մի օրիորդ, որ զոհ էր գնալու յուր քաղաքի վայրենի և բարբարոսական սովորությանը։ Ես նվիրում եմ քեզ իմ սիրտը, բայց դորա փոխանակ պահանջում եմ նույնպես քո սիրտը, ես ուխտ եմ դնում հավատարիմ մնալ քեզ մինչև իմ մահը, և նույն ուխտը պահանջում եմ և քեզանից։ Մի՛ վիրավորվիր դու իմ այս խոսքերից, պատճառ, հարկավոր էր, որ լսեիր դու նորանց հառաջուց, քան թե կատարված էր մեր ամուսնության խորհուրդը քաղաքապես և եկեղեցապես։ Ամուսնությունը խաղալիք չէ, որ կատարվեր առանց մտածելու, առանց խոսելու, առանց մինը մյուսի վճռական կամքը լսելու, միմիայն հետևելով մի անցողական, կամ լավ ասել, րոպեական շարժառիթի ազդեցության...

Մինչդեռ Շահումյանցը խոսում էր այսպես, Մանուշակը պայծառ երեսով նայում էր նորա վերա, պատճառ, մաքուր էր նորա խիղճը, և հոգու հոժարութենով ցանկանում էր ամուսնանալ Շահումյանցի հետ, ոչ այն նպատակով, որ հարստի կին դառնա, այլ որպեսզի գտանե Շահումյանցի մեջ յուր կյանքի ընկերը, մի ազատ և լուսավոր սիրտ, որ կարելի էր սիրել և պաշտել։

Հազիվ թե Շահումյանցը ավարտել էր յուր խոսքը, Մանուշակը վեր առեց.

— Ինչ որ դու ասում ես ամուսնության մասին, բոլորն ճշմարիտ է, և հարկավոր է ամուսինների կողմից այն փոխադարձ ձգտողությունը, միայն ես չեմ կարող արդարացնել քեզ իմ աչքումը այն բանի մեջ, որ դու կասկածում ես իմ սրտիցը և համարելով, թե ամուսնանալ խնդրում էի քո հետ, քո անունի և հարստության պատճառով, կարգում ես ինձ այդ քարոզը։ Ես ինքս գիտեմ, որ ամուսնությունը քաղցր չէ, եթե չէ հաստատված ամուսինների սիրու վերա, այդպիսի ամուսնությունը մի լուծ է, որ ամուսիններից մինը դատապարտված էր մինչև յուր կյանքի վերջը կրել յուր պարանոցին, մի պատիժ է, որ գերեզմանը միայն կարող էր վերացնել։ Տեսնելով քո սիրտը, շոշափելով քո հոգին, և, այս քննութենից հետո, հարմար գտանելով նորան իմ սրտին և հոգուն, ցանկանում էի, որ այս երկու սիրող սրտերը կապվեին օրհնության պսակի կապով։ Ինչպես դու, նույնպես և ես, տալիս եմ քեզ իմ սիրտը, այսուհետև նա