Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վնաս չէին կարող պատճաոել ֆիզիկապես. նա հոժարեցավ այս բանին դարձյալ այն պատճառով, որ հանդարտեցնե ծնողաց սիրտը, որ մաքուր մնա նոցա խղճմտանքը այն բանի մեջ, թե անխնամ չէին մնացած դեպի յուրյանց սիրական, մի հատիկ Մանուշակի առողջությունը։

Այսպես ահա տիկին Թյությունճի-Օղլուին հանձնվեցավ Մանուշակի առողջության մասին գլխավոր հոգաբարձությունը։

Թյությունճի֊Օղլու տիկինը, յուր բոլոր ճարերի մեջ, գերադաս էր համարում թեթևը, այս պատճառով սկսեց նա թեթևի պատրաստությունը տեսանել:

Այստեղ պատշաճ ենք համարում ծանոթացնել մեր ընթերցողներին, թե ի՞նչ է թեթևը։

Խոստանալով ծանոթություն տալ թեթևի մասին, մեք հանձնառու չենք մեկնել դրականապես, թե ի՞նչ պատճառով այդ արարողության անունը թեթև է. բայց միևնույն ժամանակ չենք հրաժարվում մեր կարծիքը հրապարակելուց, թե որովհետև տեղացի կարծիքով այդ արարողությունը պարգևում է ցավերին բժշկություն և թեթևություն, վասն որո մտածում ենք, թե այս պատճառով ևս ստացած լինի այդ արարողությունը թեթև անունը։ Ինչևիցե. մեք ծանոթություն կտանք նորա պատրաստության մասին, և թե ի՞նչպես էր կատարվում այդ արարողությունը։

Նախ և հառաջ, առնում են մի ցորյանի մաղ. սորա մեջ դնում են յոթն տեսակ չոր միրգ, զոր օրինակ արմավ, չամիչ, թուզ և այլն, և այլն. դնում են մի ճրագ, մեղր, յուղ, բրինձ, կորեկ, փոքրիկ հայելի. փոքրիկ մկրատ, վրձին, սանր, երկու բարակ մոմեղենը և մի քանի կոտոր արճիճ։ Հետո մի հատ ձու, յոթն ավելի ճյուղերի վերա կապում են հիվանդի հին կամ նոր հանդերի յոթն տեսակ կտորներից մանր-մանր դրոշակներ, և այս բոլոր բաները կարգով շարում են մաղի մեջ, որի տակումը փռած էր հիվանդի հանդերձից մի պաստառ. թեթևի պատրաստությունը լինում է երեկոյան ժամանակ։ Երբ այս բոլորը պատրաստ էր, մաղը հանդերձ յուր միջի բաներովը, դնում են ամբողջ գիշեր հիվանդի գլխի տակ. մյուս օրը երեկոյան ժամանակ, այսինքն ճաշից հետո, կանչում են թեթև թափողը։

Թեթև թափողը գալով հիվանդի տունը, նախ և առաջ առնում է մաղի միջից արճիճը, տանում է նորան խոհարան, և ձգելով յուր կասկարայի մեջ հալեցնում է կրակի վերա։ Բայց որպեսզի շուտով հալվի արճիճը, ճրագու ես ձգում է կասկարայի մեջ, որ բորբոքվելով շուտով հալեցնում է արճիճը, տարածելով մի անդիմանալի գարշահոտություն։Երբ հալված պատրաստ էր արճիճը, բերում է հիվանդի մոտ. հիվանդը պառկում է մեջքի վերա, երեսը ծածկում են մի պաստառով. մի կին,