Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսավորությունը կես գիշերվա լռության մեջ, որ մեծ ազդեցություն ուներ նորա ապագա վիճակի վերա։

Մանուշակին թեթև թափելը պատահեցավ հինգշաբթի երեկո:

VII

Նախիջևան քաղաքի շրջակայքումը, որոնք նույնիսկ քաղաքի բաժիններն են, կան զանազան տեղեր, որոնց անունը մի արհավիրք է բերում այնտեղի բնակիչների վերա։

Այն տեղերումը շատ անգամ պատահել են մարդիկ, որ տեսել են մեղիմեն աղեկների հարսանիք կամ մի այլ հանդես կատարելը։ Շատ անգամ նոքա յուրյանց նվագարանների անուշ ձայնով մոլորեցրել են մոտից անցանողքը և քարշած յուրյանց մեջ, ծռել են որի աչքը, որի ծնոտը, որի ոտք ու ձեռքը։ Այս մարդիկը ինքյանք պատմում են, թե կենդանի մարդը, ինչպես և այլ արարածները, մեղիմեն աղեկների առաջև մոմի նման կակուղ են. և թե մեղիմեն աղեկները ինչ ձև և կամենան կարող են տալ զանազան զգայարանքների։

Առավել լավ հաստատություն։ Մի գիշեր գալիս են և բախում են Մանուշակ դայեկի[1] դուռը. դայեկը վեր է կենում, ճրագ է վառում, տեսանում է, որ երկու լավ հագնված մարդիկ նայում են պատուհանից և նշանացի են առնում, որ դուռը բանա։

Դայեկը բացում է դուռը. մարդիկ առանց ներս մտանելու, կարճ խոսքերով խնդրում են նորանից, որ շուտով պատրաստվի և գա յուրյանց հետ, մի ծննդկանի երեխան ընդունելու։ Խեղճ դայեկը, որ շատ բարեհոգի կին է եղած, որին մինչև այսօր օրհնում են Նախիջևանի ծեր ծնողքը, հագնում է իսկույն հանդերձը, առնում է յուր հետ մետաքս երեվանումը:

  1. Մանկաբարձը, ծնուցիչը Նախիջևանում դայեկ է կոչվում: (Ծ. Հ.):